Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Նոյեմբերի 2022

  • Երք 22

    Կամերային երաժշտության համերգ՝ նվիրված Լևոն Չաուշյանի հիշատակին

    22 Նոյեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ՝ նվիրված Լևոն Չաուշյանի հիշատակին Անահիտ Չաուշյան, դաշնամուր (Մեծ Բրիտանիա) Ծրագիր ԿՈՄԻՏԱՍ Շորոր ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ «Նվիրում Կոմիտասին» ԳԵՂՈՒՆԻ ՉԹՉՅԱՆ «Հայկական խորաքանդակներ» ԳԱՅԱՆԵ ՉԵԲՈՏԱՐՅԱՆ Պրելուդներ ՎԱՉԵ ՇԱՐԱՖՅԱՆ «Անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները» ԼԵՎՈՆ ՉԱՈՒՇՅԱՆ — “Urbi et Orbi” — Սոնատ թիվ 1

  • Շբթ 19

    Պ. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում | Դալի Գուցերիևա, թավջութակ

    19 Նոյեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Պ. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Ֆեդոսեև Ծրագիր Ս. Ռախմանինով՝ Վոկալիզ Պ.Ի. Չայկովսկի՝ Վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար Մենակատար՝ Դալի Գուցերիևա Ընդմիջում Պ.Ի. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 5, մի մինոր Դիրիժոր՝ Թոմաս Զանդերլինգ

  • Ուր 18

    Պ. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում | Ադամ Գուցերիև, դաշնամուր

    18 Նոյեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Պ. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Ֆեդոսեև Ծրագիր Ֆ. Լիստ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, մի բեմոլ մաժոր Մենակատար՝ Ադամ Գուցերիև Ն. Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերեզադե» սիմֆոնիկ սյուիտ Դիրիժոր՝ Թոմաս Զանդերլինգ

  • Հնգ 17

    Միխայիլ Պլետնյով, Վլադիմիր Ֆեդոսեև և ՀԱՖՆ

    17 Նոյեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգն անցնում է Պրիմավերա ֆաունդեյշնի աջակցությամբ «Մշակութային կամուրջներ կապելով Հայաստանի և այլ երկրների միջև, ձգտում ենք հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը դարձնել միջազգային հանրության սեփականություն,ինչպես և սատարել հայ երիտասարդ երաժիշտներին և զարգացնել կրթական գործընթացը»: Նվիրված Վլադիմիր Ֆեդոսեևի 90-ամյակին Ծրագիր Պ.Ի. ՉԱՅԿՈՎՍԿԻ — Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 /36-38ր./ Մենակատար՝ Միխայիլ Պլետնյով — Սիմֆոնիա թիվ 5 /50-52ր./ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար […]

  • Երք 8

    Շառլ Դյութուայի ղեկավարությամբ կհնչեն Շոպենի և Բեռլիոզի ստեղծագործություններից

    8 Նոյեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է Ծրագիր Ֆ. ՇՈՊԵՆ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /31-33ր./ Մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի Հ. ԲԵՌԼԻՈԶ Ֆանտաստիկական սիմֆոնիա /53-55ր./ 1. Երազանք, տառապանք 2. Պարահանդես 3. Տեսարան դաշտերում 4. Երթ դեպի կառափնարան 5. Շվայտ գինարբուքի գիշեր Դիրիժոր՝ Շառլ Դյութուա

  • Երկ 7

    Կամերային երաժշտություն. Դանիելե դի Բոնավենտուրա

    7 Նոյեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ԴԱՆԻԵԼԵ ԴԻ ԲՈՆԱՎԵՆՏՈՒՐԱ, բանդոնեոն (Իտալիա) ՀԱՖՆ-ի կամերային կազմ 1-ին ջութակ Կարմեն Թոսունյան Արամ Ասատրյան Լուսինե Աբաղյան Գևորգ Գասպարյան Անի Փարսադանյան Նարեկ Սահակյան 2-րդ ջութակ Անահիտ Ասլանյան Սաթենիկ Վարդանյան Իվետա Կորկինա Մերի Հակոբյան Միքայել Թոփչյան Ալտ Աիդա Նալբանդյան Սարգիս Թաշչյան Նարինե Հարությունյան Լուսինե Խնկոյան Թավջութակ Վահան Գրիգորյան Սուրեն Դանիելյան Մուշեղ Մանուկյան Արմինե Պետրոսյան Կոնտրաբաս Արմեն Հովակիմյան […]

  • Հոկտեմբերի 2022

  • Կիր 30

    Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ. Սերգեյ Կռիլով, ջութակ

    30 Հոկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ Ծրագիր Մ. ԲՐՈՒԽ Կոնցերտ ջութակի համար /25-27 ր./ Մենակատար՝ Սերգեյ Կռիլով (Իտալիա) Ընդմիջում Ն. ՌԻՄՍԿԻ-ԿՈՐՍԱԿՈՎ «Շեհերազադե» /43-45 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 25

    Երևանյան 14-րդ միջ. երաժշտական փառատոն. Ագուստին Հադելիխ, ջութակ

    25 Հոկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Պ.Ի. ՉԱՅԿՈՎՍԿԻ Ջութակի կոնցերտ /35-37 ր./ Մենակատար՝ Ագուստին Հադելիխ (ԱՄՆ) Ընդմիջում Պ.Ի. ՉԱՅԿՈՎՍԿԻ Սիմֆոնիա թիվ 4 /42-44 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Չրք 19

    Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոն. Էնրկո Պաչե, դաշնամուր | Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ

    19 Հոկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Էնրիկո Պաչե, դաշնամուր (Իտալիա) Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա) Լ. վան ԲԵԹՀՈՎԵՆ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար A-dur Կ. ԴԵԲՅՈՒՍԻ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար Ս. ՖՐԱՆԿ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար

  • Կիր 16

    Առաջին անգամ Հայաստանում — Թեոդոր Կուրենտզիս — MusicAeterna

    16 Հոկտեմբերի, 2022 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Թեոդոր Կուրենտզիս — MusicAeterna Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ծրագիր ԱԼՖՐԵԴ ՇՆԻՏԿԵ Կոնցերտ ա կապելլա երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի Դիրիժոր՝ Թեոդոր Կուրենտզիս

  • Ուր 14

    Առաջին անգամ Հայաստանում — Թեոդոր Կուրենտզիս — MusicAeterna

    14 Հոկտեմբերի, 2022 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Թեոդոր Կուրենտզիս — MusicAeterna Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ծրագիր Պ.Ի.ՉԱՅԿՈՎՍԿԻ — «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի) — Իտալական կապրիչո — «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք ֆանտազիա (ըստ Շեքսպիրի) Նվագախումբ՝ MusicAeterna Դիրիժոր՝ Թեոդոր Կուրենտզիս

  • Ուր 7

    Երևանյան 14-րդ միջ. երաժշտական փառատոն. Պավել Կոգան, դիրիժոր

    7 Հոկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության հետ համատեղ Ծրագիր Ռ. ՇՈՒՄԱՆ Սիմֆոնիա թիվ 2 /38-40 ր./ Ընդմիջում Յ. ՍԻԲԵԼԻՈՒՍ Ջութակի կոնցերտ /34-36 ր./ Մենակատար՝ Ռոզեն Ֆիլիպենս (Նիդեռլանդներ) Դիրիժոր՝ Պավել Կոգան (Ռուսաստան)

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ