Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Մարտի 2023

  • Երք 28

    Կիթառի երեկո՝ ՀԱՖՆ-ի հետ

    28 Մարտի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ Հայաստանում Իսպանիայի դեսպանության աջակցությամբ և Հայաստանում Primavera Foundation-ի հետ համատեղ Ծրագիր Ռիմսկի-Կորսակով՝ Իսպանական կապրիչո /15′-16’/ Ֆրան Յանես՝ Concierto Del Mar Menor (hայաստանյան պրեմիերա) /23’/ Մանուել դե Ֆալյա՝ «Եռանկյունի գլխարկը» սյուիտ թիվ 2 /12’/ Սթիվեն Գոս՝ Կոնցերտ «Ալբենիս» կիթառի և նվագախմբի համար (hայաստանյան պրեմիերա) /30’/ Մենակատարներ Իսաբել Մարտինես, կիթառ (Իսպանիա) Արտյոմ Դերվոյեդ, կիթառ (Ռուսաստան) Դիրիժոր՝ Խուան Անտոնիո Ռամիրես (Իսպանիա)

  • Ուր 24

    Սերգեյ Ռախմանինով — 150

    24 Մարտի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակին Դ. Շոստակովիչ՝ Ջութակի կոնցերտ թիվ 1 /37-39 ր./ Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան Ընդմիջում Ս. Ռախմանինով՝ Սիմֆոնիա թիվ 2 /58-60 ր./ Դիրիժոր՝ Պավել Կոգան

  • Երկ 20

    Ֆրանկոֆոնիայի միջազգային օր՝ ՀԱՖՆ-ի հետ

    20 Մարտի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ֆրանկոֆոնիայի միջազգային օր Ծրագիր Հ․ Բեռլիոզ՝ Ֆանտաստիկական սիմֆոնիա /55-57 ր․/ Ընդմիջում Ք. Սեն-Սանս՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1 /20-22 ր./ Մենակատար՝ Ջինգ Ժաո Մ. Ռավել՝ Բոլերո /13-15 ր./ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 10

    Պիաֆ սիմֆոնիկ

    10 Մարտի, 2023 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՊԻԱՖ ՍԻՄՖՈՆԻԿ Նատալի Լեռմիտ, վոկալ Նոբույուկի Նակաջիմայի, դաշնամուր և փոխադրումներ նվագախմբի համար Ֆրեդերիկ Վիալ, ակորդեոն Ստեֆան Կռետին, հնչյունային ռեժիսոր Գիլ Մարսալա, նախագծի հեղինակ և ռեժիսոր 01 – HYMNE A LA MÔME Ouverture 02 — PARIS 03 — LES AMANTS DE PARIS 04 — LES TROIS CLOCHES 05 — LA FOULE 06 – EXODUS 07 — […]

  • Հնգ 9

    Պիաֆ սիմֆոնիկ

    9 Մարտի, 2023 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՊԻԱՖ ՍԻՄՖՈՆԻԿ Նատալի Լեռմիտ, վոկալ Նոբույուկի Նակաջիմայի, դաշնամուր և փոխադրումներ նվագախմբի համար Ֆրեդերիկ Վիալ, ակորդեոն Ստեֆան Կռետին, հնչյունային ռեժիսոր Գիլ Մարսալա, նախագծի հեղինակ և ռեժիսոր 01 – HYMNE A LA MÔME Ouverture 02 — PARIS 03 — LES AMANTS DE PARIS 04 — LES TROIS CLOCHES 05 — LA FOULE 06 – EXODUS 07 — […]

  • Չրք 8

    Պիաֆ սիմֆոնիկ

    8 Մարտի, 2023 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՊԻԱՖ ՍԻՄՖՈՆԻԿ Նատալի Լեռմիտ, վոկալ Նոբույուկի Նակաջիմայի, դաշնամուր և փոխադրումներ նվագախմբի համար Ֆրեդերիկ Վիալ, ակորդեոն Ստեֆան Կռետին, հնչյունային ռեժիսոր Գիլ Մարսալա, նախագծի հեղինակ և ռեժիսոր 01 – HYMNE A LA MÔME Ouverture 02 — PARIS 03 — LES AMANTS DE PARIS 04 — LES TROIS CLOCHES 05 — LA FOULE 06 – EXODUS 07 — […]

  • Շբթ 4

    Սոպրանո Դորոթեա Հերբերթը Դիրք Կաֆտանի ղեկավարությամբ

    4 Մարտի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ռ. Շտրաուս՝ «Վերջին չորս երգ» /23-25 ր./ Մենակատար՝ Դորոթեա Հերբերթ, սոպրանո (Գերմանիա) Ընդմիջում Ա. Բրուքներ՝ Սիմֆոնիա թիվ 4 (Ռոմանտիկական) /1 ժ. 05 ր./ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Դիրիժոր՝ Դիրք Կաֆտան (Գերմանիա)

  • Փետրվարի 2023

  • Ուր 17

    Խաչատրյան, Շտրաուս և Շոստակովիչ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

    17 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ա. Խաչատրյան՝ Հատվածներ «Սպարտակ» բալետից — Էգինայի վարիացիան և բաքոսատոն — Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն — Գադիտացի աղջիկների պարը և Սպարտակի հաղթանակը Ռ. Շտրաուս` Գալարափողի կոնցերտ թիվ 2 /20-22 ր./ Մենակատար՝ Վլադիմիր Մեզենցև (Ռուսաստան) Ընդմիջում Դ. Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 10 /56-58 ր./ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 17

    Մոցարտ՝ Tête-à-Tête

    17 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վ.Ա. Մոցարտ՝ Կամերային ստեղծագործություններ Կլարնետի կվինտետ K.581, A –dur 1. Allegro 2. Larghetto 3. Menuetto 4. Allegretto con variazioni Ալեքսանդր Վասիլև, կլարնետ Անուշ Նիկողոսյան, ջութակ Արամ Ասատրյան, ջութակ Յանա Դարյան, ալտ Սամսոն Թաթոսյան, թավջութակ Ֆլեյտայի կվարտետ K.285, D-dur 3 մասով “KV Art” քառյակ Նարեկ Ավագյան, ֆլեյտա Նարեկ Սահակյան, ջութակ Աննա Գյոգչյան, ալտ Վահե Դանիելյան, թավջութակ Ֆլեյտայի կվարտետ K.285a, G-dur 3 մասով “KV Art” […]

  • Երք 14

    Բաբաջանյան՝ «Առաջին սիրո երգը»

    14 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Առնո Բաբաջանյան՝ «Առաջին սիրո երգը» 1. Մեղեդի՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին — Կարեն Անանյան, դաշնամուր (կոմպոզիտոր՝ Կ. Անանյան) 2. «Твои следы» — Սոնա Ռուբենյան 3. «Год любви» — Սոնա Ռուբենյան 4. «Королева красоты» — Արթուր Աղաջանով 5. «Мосты» — Սյուզաննա Մելքոնյան 6. «Верни мне музыку» — Սյուզաննա Մելքոնյան 7. «Ты, море и я» — Դայանա […]

  • Ուր 10

    Եվա Գևորգյանը և Մայա Օհանյանը կկատարեն Մոցարտի երկու դաշնամուրի համար կոնցերտը

    10 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Կոնցերտ երկու դաշնամուրի համար K.365/316 /24-26 ր./ Մենակատարներ Եվա Գևորգյան Մայա Օհանյան Ընդմիջում Շուբերտ՝ Սիմֆոնիա թիվ 4 («Ողբերգական») /33-35 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 3

    Ջորջե Թուդորաքե, ջութակ

    3 Փետրվարի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Յ. Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ /34-36 ր./ Մենակատար՝ Ջորջե Թուդորաքե Ընդմիջում Վ.Ա. Մոցարտ՝ Սիմֆոնիա թիվ 36, K.425 «Լինց» /26-28 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ