Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



vip_hy

Ռաֆայել Զամբժիցկի-Պայնե, ջութակ (Մեծ Բրիտանիա)

10 մայիս, 2002
Անչափ շնորհակալ եմ հրաշալի այց կազմակերպելու համար:

Իվան Մոնիգետի, թավջութակ (Շվեյցարիա)

16 մարտ, 2007
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցա մեծ հաճույքով: Նվագախումբը ստեղծագործական մեծ պոտենցիալ ունի, աշխատելու և կատարելագործվելու մեծ ցանկություն: Նվագախմբի բոլոր արտիստներին և գլխավոր դիրիժորին` Էդուարդ Թոփչյանին ի սրտե մաղթում եմ առողջություն, ուժ և նոր հաջողություններ:

Միշա Մայսկի, թավջութակ (Իսրայել)

29 ապրիլ, 2007
Ինձ համար գերագույն հաճույք էր նվագել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը հրաշալի կոլեկտիվ է: Հույս ունեմ հետագայում ևս բազմիցս հանդես գալ նրա հետ: Իմ լավագույն մաղթանքները Ձեզ:

Յուլիան Գալան, դիրիժոր, դաշնակահար ,Պուշկինի Տան տնօրեն

08 հունիս, 2007
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելու պատիվն ու ուրախությունը ինձ վիճակվեց ունենալ 2006թ. հունիսին: Ինձ համար դա իրադարձություն էր: Հաճելի էր աշխատել այդ նվագախմբի երաժիշտների հետ. նրանք աշխատասեր են և պարտաճանաչ: Այս առիթով կցանկանայի շնորհավորել Մաեստրո Թոփչյանին, որ կարողացել է կոլեկտիվը հասցնել այս մակարդակին:
Ծրագիրը, որ կատարեցինք, ներառեց Շոստակովիչի Տոնական նախերգանքը, Ռախմանինովի` Պագանինիի թեմայով ռապսոդիան և Շումանի թիվ 3 սիմֆոնիան: Նվագախումբը փայլուն մակարդակ և կատարողական մաքրություն ցուցաբերեց Շոստակովիչ և Ռախմանինով կատարելիս: Տպավորիչ էր Շումանի սիմֆոնիայի կատարումը` չնայած, որ այս ստեղծագործությունը հազվադեպ է հնչում Երևանում:

Յոնաս Ալբեր, դիրիժոր

05 նոյեմբեր, 2007
Մեծ պատիվ էր ղեկավարել Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի առաջին տարվա բացման համերգը: Հայաստանի ֆիլհարմոնիկի` Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիայի փայլուն կատարումը երբեք չեմ մոռանա: Շնորհակալություն բոլորին` Երևանում իմ անցկացրած հրաշալի շաբաթվա համար:

Քշիշտոֆ Պենդերեցկի, կոմպոզիտոր, դիրիժոր

10 ապրիլ 2008
Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին` Երևանյան փառատոնի փակմանն իմ երաժշտության կատարմանը այդչափ նվիրվածության համար: Շնորհակալություն բարձր գեղարվեստական մակարդակի և նվագախմբի գերազանց պատրաստվածության համար, Մաեստրո: Հայաստանում անցկացրած ժամանակն ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ` ողջ նվագախմբի բարեկամական վերաբերմունքը և ունկնդրի ջերմ ընդունելությունն այն երկրում, որտեղից են իմ արմատները:

Յուրի Բաշմետ, ալտահար

22 մարտ, 2010
Մեծագույն հաճույք էր հանդես գալ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և նրա գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Հաճելի է նվագել բարձր պրոֆեսիոնալիզմի տեր երաժիշտների հետ: Բրավո: Մինչ նոր հանդիպում:

Սոֆյա Գուբայդուլինա, կոմպոզիտոր

22 մարտ, 2010
Մեծ հաճույքով աշխատեցի ձեր նվագախմբի երաժիշտների հետ: Դա անմոռանալի իրադարձություն էր ինձ համար: Խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեր երաժշտականության և կատարելության համար:

Յան Գիլան, երգիչ

29 մարտ, 2010
Թույլ տվեք ի խորոց սրտի շնորհակալություն հայտնել Ձեզ: Նվագախմբի հմտությունը և ազնիվ մղումները գերազանցեցին իմ բոլոր սպասումները: Երբեք չեմ մոռանա այդ հրաշալի համերգները: Ընդունեք իմ սերը, հարգանքը և երախտագիտությունը:
Մամլո հաղորդագրությունից
Հռչակավոր Յան Գիլանը` լեգենդար «Դիփ Փըրփըլ» խմբի մենակատարը, համերգ ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Երևանում մարտի 26-ին: «Նվագախումբը, որ ռոք երաժշտության կատարման որևէ փորձառություն չուներ, բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեց, և ես զարմացած էի, որ երաժիշտները արդեն գիտեին իմ ծրագրի բոլոր երգերը»,-ասաց Գիլանը մամլո ասուլիսին: Հայաստանն իմ հոգևոր հայրենիքն է: Դա կրոնի հետ կապ չունի: Ես պարզապես շատ սիրում եմ հայերին»: Համերգի կազմակերպիչները («Մեդիամաքս» գործակալության տնօերն Արա Թադևոսյանը և Ջոն Դին` Australian Do Something կազմակերպության հիմնադիր նախագահը և Rock Aid Armenia նախագծի հեղինակը) հայտնեցին, որ  Smoke on the Water սինգըլը, ձայնագրված 20 տարի առաջ` ի հիշատակ 1988թ. երկրաշարժի զոհերի, ինչպես նաև երևանյան համերգը կթողարկվեն մեկ տեսասկավառակով: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց,- «Մեզ համար պատիվ է մասնակիցը լինել այսպիսի նախագծի»: Համերգի ողջ հասույթը կհատկացվի Գյումրու երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներին:

Կատարինա Թրոթլեր, դաշնակահար

26 ապրիլ, 2010

Դեռ լի եմ հրաշալի տպավորություններով և հուշերով: Այդ է պատճառը, որ ցանկություն ունեցա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ: Հուզիչ էր Ռախմանինովի` Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը կատարել ձեր գերազանց նվագախմբի հետ, ներկայացնել այդ հիանալի երաժշտությունն այդչափ հմայիչ, լայնախոհ և սրտաբաց մարդկանց հետ: Ինձ բախտավոր եմ համարում, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպել, աշխատել և շփվել Էդուարդ Թոփչյանի` այդ մեծ դիրիժորի և հրաշալի անձնավորության հետ: Եվս մեկ անգամ` շնորհակալություն: Հույս ունեմ, որ նորից ենք հանդիպելու:

Սպասվող համերգներ

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • «Մեծանուն արվեստագետները խոցելի են»
    «Առավոտը» Օհան Դուրյանի 90-ամյա հոբելյանի առիթով նրա տիկնոջից հետաքրքրվել էր (12.20.2012թ.)՝ ինչու պետական որեւէ միջոցառում չկայացավ, դիրիժորի այրին՝ տիկին Ալիսը, ընդամենը պատասխանել էր, որ ամուսնու հոբելյանը նշել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ազգային գրադարանը եւ էլի մի քանի դպրոցնե500

Սպասվող համերգներ

Համերգներ

Դեկտեմբեր 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Նոյ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հովանավորներ

slide
slide
slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide