Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



vip3_hy

Մարկ Վարշավսկի, դիրիժոր

09 մարտ, 2001
Ինձ հետ պիտի տանեմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կապված լավագույն հուշերս: Դեռ լսում եմ Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիայի կատարման ընթացքում լարայինների լայն, հուզիչ հնչեղությունը և Պրոկոֆևի «Դասական սիմֆոնիայում» փողայինների վարպետ թեթևությունը: Նվագախմբի հետ աշխատելը դուրեկան էր. երաժիշտները հեշտությամբ են արձագանքում դիրիժորի առաջադրած բոլոր խնդիրներին, բայց նաև պահանջկոտ են վերջինիս հանդեպ, ինչը մեծ կարևորություն ունեցավ համերգի հաջողության գործում: Նվագախումբն ունի հրաշալի աշխատակազմ, որ միջազգային ճանաչման է արժանի:

Կոնստանդին Օրբելյան, դիրիժոր (ԱՄՆ/Ռուսաստան)

16 նոյեմբեր, 2001
Մեծագույն հաճույք էր աշխատել Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ այս պատմական սրահում: Սիրով սպասում եմ հրաշալի երաժիշտների հետ նոր համագործակցության հնարավորություններին: Իմ ջերմ մաղթանքները կոլեկտիվին:

Ալեքսեյ Լյուբիմով, դաշնամուր (Ռուսաստան)

23 նոյեմբեր, 2001
Անչափ երախտապարտ եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին` Բրամսի կոնցերտի կատարման համատեղ աշխատանքի համար: Ինձ դուր եկավ նվագախմբի հնչեղությունը, զգայականությունը և ներքին մղումը, նվագի լավ որակը: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Էդուարդ Թոփչյանին. նրա հետ աշխատելը հաճելի էր և ստղծագործ պահերով լի:

Հրաչյա Հարությունյան, ջութակ (Գերմանիա)

25 հունվար, 2002
Տարիներ շարունակ այս նվագախմբի հետ համագործակցելով և ծանոթ լինելով նրա ստեղծագործական կանքին` կցանկանայի հատուկ շնորհակալությունս հայտնել վերջին տարիներին ունեցած համատեղ աշխատանքի համար: Իհարկե, ես վկան եմ նվագախմբի պրոֆեսիոնալ աճի: Լարային խմբի հարմոնիան, փողայինների հնչեղությունը և մենակատարների ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմը մեծ հետաքրքրություն են առաջացնում: Այս ամենը բերում է ստեղծագործական բարձր մակարադակի: Կցանկանայի նշել ևս մեկ կարևոր հատկանիշ, որը հատուկ չէ այլ նվագախմբերին: Դա ներքին մղումն է, որը շատ կարևոր է արվեստում: Այս ամենը թույլ է տալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համեմատել աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ:

Մուրադ Աննամամեդով, դիրիժոր (Յարոսլավլ, Ռուսաստան)

15 փետրվար, 2002
Երախտագաիտություն, սեր, բարեկամություն, բարգավաճում, միասնականություն, հաջողություն: Ահա այն, ինչ մաղթում եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին:

Լյուք Բաղդասարյան, դիրիժոր (Շվեյցարիա)

22 փետրվար, 2002
Շնորհակալ եմ փառահեղ համերգի և անկեղծորեն արտահայտիչ լինելու համար, ինձ այսչափ բարեկամաբար վերաբերվելու համար: Կարծում եմ, Բրամսը և հատկապես Բեթհովենը երջանիկ պիտի լինեին այս հրաշալի համերգին ձեզ լսելիս: Շնորհակալ եմ մեր երկիրն այս կերպ ներկայացնելու համար: Երախտագիտությունս Ֆիլհարմոնիկի աշխատակազմին:

Լուկաս Գրոեն, դիրիժոր

08 մարտ, 2002
Այս շաբաթվա ընթացքում արված փորձերից զգացողությունս այն է, որ երաժիշտներից յուրաքանչյուրն աշխատել է տքնաջան, լրջորեն և պրոֆեսիոնալ կերպով` ուրբաթ օրը կայացած համերգի արդյունքն ունենալու համար: Այս նվագախմբի հետ աշխատանքը շատ դուր եկավ ինձ, և հույս ունեմ վերադառնալ` նորից միասին աշխատելու համար: Չնայած ծրագրի բարդությանը` գոհ եմ շաբաթվա աշխատանքի արդյունքից: Հուսամ` նվագախումբը նույն զգացողությունն ունի: Երախտագիտությունս եմ հայտնում նվագախմբի անդամներին: Իմ լավագույն մաղթանքները նրանց և աշխատակազմին: Ընդունեք իմ ողջույնները` նոր հանդիպումների ակնկալիքով:

Վադիմ Շուբլաձե, դիրիժոր (Վրաստան)

12 ապրիլ, 2002
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը բազմաթիվ դիրիժորների երազանքն է եղել սկսած Խորհրդային տարիներից: Բայց այսօր Ֆիլհարմոնիկը կտրուկ փոխել է իր բնույթը, մոտեցումները, երկացանկը: Էդուարդ Թոփչյանի` բացառիկ տաղանդի, ամուր բնավորության և երաժիշտներից յուրաքանչյուրի անհատապես և նվագախմբի` ամբողջությամբ պոտենցիալի գերազանց իմացության տեր դիրիժորի մուտքը նվագախումբ ոչ միայն ավանդույթներին հետևելու խթան հանդիսացավ, այլև տեխնիկական հմտությունները նոր, ժամանակակից հայացքով դիտարկելու և, բնականաբար, երկացանկի ընդլայնման համար:
Անձամբ ինձ համար այս առաջնակարգ անձնակազմի հետ աշխատանքային չորս օրերը և համերգը մեծագույն հաճույք էր: Ֆիլհարմոնիկ նվագախմբին մաղթում եմ գեղարվեստական հաջողություններ` առաջիկայում: Նաև` հորդորում եմ լավ հոգ տանել գեղարվեստական ղեկավարի համար, քանի որ նման տաղանդավոր մարդու գոյությունն ազգային հպարտություն է:

Ռաֆայել Զամբժիցկի-Պայնե, ջութակ (Մեծ Բրիտանիա)

10 մայիս, 2002
Անչափ շնորհակալ եմ հրաշալի այց կազմակերպելու համար:

Իդա Կավաֆյան, ջութակ (ԱՄՆ)

17 մայիս, 2002
Մեծագույն հաճույք և պատիվ է այս շաբաթ հանդես գալ ձեզ հետ: Հայաստան կատարած իմ առաջին այցը հագեցած էր առաջնակարգ երաժիշտների խմբի, բարձրակարգ Մաեստրոյի և հրաշալի աշխատակազմի հետ շփումներով: Շնորհակալ եմ հրավերի համար: Հայտնում եմ իմ սերը և խորին երախտագիտությունը:

Սպասվող համերգներ

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • Կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանի հարցազրույցը
    «Առավոտը» հյուրընկալել էր առաջին անգամ հայրենիք այցելած կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանին, ով 1971թ. իր ստեղծած Yessian Music ընկերության, 1990-ականներից էլ որդիների՝ Բրայնի եւ Մայքլի համագործակցությամբ դարձել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պահանջված ու նորարարական կազմակերպություններից մեկը, որն իր գրասենյակ500

Սպասվող համերգներ

Համերգներ

Հոկտեմբեր 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Սեպտ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Հովանավորներ

slide
slide
slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide