Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



vip2_hy

Նուրհան Արման, դիրիժոր (Կանադա)

09 նոյեմբեր, 2002
Անչափ երջանիկ եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կրկին հանդիպելու համար: Նվագախումբն այժմ վերակենդանացած է երիտասարդ դինամիկ գեղարվեստական ղեկավարի և ակտիվ վարչակազմի շնորհիվ: Հրաշալի ժամանակ եմ անցկացնում` փորձեր անելով իմ տաղանդաշատ գործընկերների հետ: Լավագույն մաղթանքներս` շարունակական հաջողությունների ակնկալիքով:

Լաուրել Ան Մաուեր, ֆլեյտահար (ԱՄՆ)

29 նոյեմբեր, 2002
Կցանկանայի երախտագիտությունս և գոհունակությունս հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին` Ջեֆ Մանուկյանի «Պիկոլո կոնցերտը» իմ մենակատարմամբ ներկայացնելու և ձայնագրություն իրականացնելու համար: Երախտապարտ եմ ձեր փարձառության, նվիրվածության և երաժշտական բարձր մակարդակի համար: Վստահ եմ` ՀՊՖՆ-ի ջանքերով ձայնագրությունը հաջողություն կունենա:

Ջոն Փիկֆորդ Ռիչարդս, ալտ (ԱՄՆ)

29 նոյեմբեր, 2002
ՀՊՖՆ-ը հրաշալի նվագախումբ է համագործակցելու համար: Շնորհակալ եմ նաև Հայաստանին ծանոթանալու այս փայլուն հնարավորության համար:

Ջեֆ Մանուկյան, կոմպոզիտոր, դիրիժոր (ԱՄՆ)

29 նոյեմբեր, 2002
Ոչ միայն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն է համաշխարհային մակարդակի կոլեկտիվ, այլև երաժիշտներից յուրաքանչյուրն անկեղծորեն հոգ է տանում իր կատարման համար: Աննկարագրելի հաճույք է աշխատել ՀՊՖՆ-ի իմ գործընկերների և ընկերների հետ: Երևան կատարվող իմ ամենամյա այցերը և որպես դիրիժոր նվագախմբի հետ հանդես գալը, անխոս, լիցքավորում են ինձ ողջ տարվա համար: ՀՊՖՆ-ի հետ համագործակցությունը իմ նվագախմբային աշխատանքներից ամենահիշարժանն է:

Գաբրիել Պիերանունցի, ջութակ (Իտալիա)

15 փետրվար, 2003
Կարեն Դուրգարյանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքը հաճելի էր: Զգացողությունս անկասկած բարձր էր: Հույս ունեմ վերադառնալ և կրկին ելույթ ունենալ նրանց հետ:

Փոլ ՄաքԱլինդին, դիրիժոր (Մեծ Բրիտանիա)

19 հունվար, 2005

Ինչ ուրախություն է աշխատել այսչափ ստեղծագործ երաժիշտների հետ: Հաճելի շաբաթ ունեցանք` միմյանց բացահայտելով մեր գաղափարները և երաժշտականությունը: Շնորհակալություն, որ ինձ հետ կիսեցիք ձեր հավատն ու վստահությունը` հնարավոր դարձնելով այն, ինչ իրականացրինք: Կեցցե´ ՀՊՖՆ-ը:

Էմանուել Սիֆեր, դիրիժոր (Շվեյցարիա)

14 մարտ, 2005
Ինձ համար մեծագույն ուրախություն էր աշխատել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը գերազանց կառույց է: Առանձնակի հաճելի էր փորձի ընթացքում աշխատանքային առաջխաղացումը: Երաժիշտների ստեղծած մթնոլորտը շատ բարեկամական էր, իսկ դա դրականորեն է ազդում երաժշտական արդյունքի վրա: Հույս ունեմ շուտով նորից հնարավորություն ունենալ աշխատելու ՀՊՖՆ-ի հետ:

Պաոլո Մարցոչի, դաշնամուր (Իտալիա)

27 հոկտեմբեր, 2005
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարյալ, ճկուն կոլեկտիվ է` իր արտասովոր բազմերանգությամբ: Այն ունի հնչյունի հզոր ուժ և միաժամանակ մեղմություն և նրբություն: Այս նվագախումբն իրավամբ բացառիկ են դարձնում երաժիշտները, ովքեր լուրջ պրոֆեսիոնալներն են և միևնույն ժամանակ հրաշալի են որպես մարդ` ջերմ և նրբազգաց: Նրանց հետ նվագելն իրական հաճույք է:

Գարի Բարնետ, դաշնամուր (ԱՄՆ)

18 մարտ, 2006
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համաշխարային մակարդակի կոլեկտիվ է, որտեղ հավաքված են փայլուն երաժիշտներ: Բացառիկ համագործակցություն էր նվագախմբի և մաեստրո Յուրի Պողոսյանի հետ: Եվ բացառիկ ուրախություն էր հանդես գալ որպես մենակատար և իրականացնել Ջեֆ Մանուկյանի` Դաշնամուրի կոնցերտի պրեմիերան: ՀՊՖՆ-ը օժտված է ջերմությամբ, զգայունությամբ և կատարողական բարձր մակարդակով` դրանով իսկ դառնալով ոչ միայն Հայաստանի մշակութային գոհարը, այլև մոլորակի յուրօրինակ երաժշտական գանձերի շարքում ունենալով իր ուրույն տեղը:

Մարտին Բերկովսկի

18 դեկտեմբեր, 2006
Շնորհակալություն: Անչափ շնորհակալություն: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արեցիք, ինչ տվեցիք, շնորհակալություն նրա համար, թե ինչպես բացեցիք ձեր սրտերը աշխարհին այսչափ գեղեցիկ և կարևոր մի բան նվիրելու համար:  Երբեք չեմ մոռանա իմ այցը և այն, ինչ այստեղ ապրեցի, քանի որ զգացողություններս ամփոփեցին մարդակային բոլոր հնարավոր ապրումները: Մենք աշխատեցինք ինչպես եղբայրներ: Ինչպիսի գեղեցիկ և հրաշալի օրինակ եք դուք աշխարհի համար, որն ունի այսչափ բարձրարժեք և ազնվաբարո օրինակի կարիքը: Խորին երախտագիտությունս և հարգանքս Ձեզ:

Սպասվող համերգներ

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • «Մեծանուն արվեստագետները խոցելի են»
    «Առավոտը» Օհան Դուրյանի 90-ամյա հոբելյանի առիթով նրա տիկնոջից հետաքրքրվել էր (12.20.2012թ.)՝ ինչու պետական որեւէ միջոցառում չկայացավ, դիրիժորի այրին՝ տիկին Ալիսը, ընդամենը պատասխանել էր, որ ամուսնու հոբելյանը նշել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ազգային գրադարանը եւ էլի մի քանի դպրոցնե500

Սպասվող համերգներ

Համերգներ

Նոյեմբեր 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Հոկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Հովանավորներ

slide
slide
slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide