Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



review_hy

ԱՄԱԶՈՆ

Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ժուան» օպերաների նախերգանքները KV 415 (1782): Հատկանշական է, որ նշված ստեղծագործություններում Մոցարտն օգտագործել է նվագախմբային մեծ կազմ: Գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը դաշնամուրային կոնցերտների փայլուն մեկնաբան է, պրոֆեսոր և Բեռլինում գործող «Մենդելսոն Տրիո»-ի անդամ, ունի շուրջ երեք տասնյակից բաղկացած ձայնասկավառակների հավաքածու: Էդուարդ Թոփչյանն է ղեկավարում Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Վ. Վասան, Ռովի

Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հրաշալի երաժիշտ է` գերազանց տեխնիկայով և երաժշտականությամբ, երաժշտական ոճերի և զգայականության լայն շրջանակ է ներառում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ` կայուն տեխնիկայով և գեղարվեստորեն գերազանց երաժշտականությամբ  հավասարապես ունակ է բազմաթիվ զգացմունքներ արթնացնել և փայլուն նվագակցում է թավջութակահարին:

Խաչատրյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած ռապսոդիան կարող ենք համարել հավաքածուի ամենահաճելի ստեղծագործությունը իր նվագախմբային հարուստ նախամուտքով, որն այնուհետ իր տեղն է զիջում թավջութակին` իր սկզբնամասային կադենցիայով: Անսովոր է ստեղծագործության տոնայնական համակարգը, դյութիչ է մեղեդին` ամբողջ գործի ընթացքում կրկնվող կայուն մոտիվով:  Կատարումը հուզական է. նվագախմբի և մենակատարի մրցակցությունը առաջ է բերում ուժեղ դինամիկ և ոճային հակադրություններ:  Չաուշյանն արագաշարժ է ինչպես մի ջութակահար, նրա նվագը զուրկ է ավելորդ ջանքերից:

Սուրեն Զաքարյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած Մոնոգրաֆը հակազդող է Խաչատրյանի գործին: Այն սկսվում է լարված, բարձր թրթիռ պարունակող նոտայով: Տոնայնությունը երկար ժամանակ մնում է անկայուն: Այն անորոշ է մնում` անգամ նվագախմբի մուտքից հետո:  Զաքարյանը ստեղծում է տոնայնական հակադրություններ և տրամադրությունների խաղ` տարբերակելով այն մասերը, երբ թավջութակը առանձնանում է իր մենանվագով (այս հատվածները բավականին հաճելի է լսել):

Նույնը կարելի է ասել Վաչե Շարաֆյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած սյուիտի մասին: Հատկապես գրավիչ է երկրորդ մասը իր լուսավոր հնչեղությամբ և լարայինների հոսուն նվագով և երրորդ մասը` Սարաբանդան, թավջութակի արտահայտիչ նվագով:

Սկավառակի վերջին ստեղծագործությունը` “Կռունկը”, ցնցող է: Այն ներկայանում է դուդուկ կոչվող փայտյափողային գործիքով: Դյութիչ և խորհրդավոր սկիզբը մելամաղձության զգացողություն է առաջացնում, որ տարածվում է ողջ ստեղծագործության վրա: Կատարողների երեք ձայները միաձուլվում են մեղմ և լուսավոր հնչողության մեջ:

Ամփոփելով, կարող ենք ասել, որ եթե անգամ ստեղծագործությունների մի մասը կարող է ոչ բոլորի ճաշակին հաճելի թվալ, այսուամենայնիվ, հավաքածուն հրաշալի և անքննելի է դարձնում գերազանց երաժիշտների մասնակցությունը, երաժիշտներ, որ փայլուն ներակայացնում են իրենց մշակույթի լավագույն կողմերը:

Վ. Վասան, Ռովի

http://blogs.wcny.org/normans-cds-of-the-week-91111/

http://www.allmusic.com/album/armenian-rhapsody-w271565

http://classical.bestbuy.com/classical/albums.aspx?p_id=Q+++225276&ptype=4&c_id=C++2681374

http://www.scena.org/columns/lebrecht/070219-NL-Cdsoftheweek.html

Սպասվող համերգներ

  • «Քեզ համար, Ազնավուր»

    Օրը՝ հունիսի 2, ժ.19:00, 2017թ. /ուրբաթ/    ՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐՎայրը՝ Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԾրագրում՝Մաս .1. /40 րոպե/1) Je m'voyais deja - Հայկ Պ

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • Ֆենոմեններին էլ են «հրում» դեպի «Պառնաս»
    Դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ իր հերթին է շնորհալիների առաջ «կանաչ լույս» վառել Միջազգային մամուլի բնորոշմամբ «Ռուսական դաշնամուրային դպրոցի նորագույն ֆենոմեն», 15-ամյա դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեեւը (լուսանկարում) «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 19-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (Հ500

Սպասվող համերգներ

  • «Քեզ համար, Ազնավուր»

    1.2.06.17 afisha A3Օրը՝ հունիսի 1, ժ.19:00, 2017թ. /հինգշաբթի/   ՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ

    Վայրը՝ Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

    Ծրագրում՝

    Մաս .1. /40 րոպե/

    1) Je m’voyais deja – Հայկ Պետրոսյան (

  • «Մշակութային կանգառ» Վարդենիսում

    24.05.17 VardenisՕրը՝ մայիսի 24, ժ.16:00, 2017թ. /չորեքշաբթի/ 

    Վայրը՝ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ

    Ծրագրում՝

    Կոմիտաս-Ասլամազյան՝ Մանրանվագներ («Վաղարշապատի պար», «Քելե-քելե», «Գարուն ա», «Ալ այլուղս»)

    Կոմիտաս՝ «Կռունկ»

    Մենակատար՝ Պոլինա Շարաֆյան

Համերգներ

Մայիս 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Ապր   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Հովանավորներ

slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide