• .
  • .
  • .
Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

Armenian National Anthem - performed by the Armenian Philharmonic Orchestra. Conductor Eduard Topchjan. September 2011 (click to download)


ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Monthly Archives: Դեկտեմբեր 2011

2010 Գերմանիա/Սլովակիա

Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Ալտե Օպեր համերգասրահ 

Ծրագրում` 

Բորոդին` «Իշխան Իգոր» օպերա. Պոլովեցյան պարեր

Դվորժակ` Սիմֆոնիա թիվ 9 

Վեբեր` Կլարնետի կոնցերտ 

Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան 

 

Բրատիսլավա, Սլովակիա

Reduta համերգասրահ

Ծրագրում` 

Խաչատրյան` Ջութակի կոնցերտ 

Խաչատրյան` «Սպարտակ» սյուիտ

Շոստակովիչ` Սիմֆոնիա թիվ 5

Մենակատար` Անուշ Նիկողոսյան

Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան 

2008 Ճապոնիա


2008, Նոյեմբեր 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 18, 19, 20, 21, 22, 23

Համերգասրահներ

TOCHIGI PREFECTURAL CULTURE CENTER        (D)

NIGATA CITY PERFORMING ARTS CENTER RYUTOPIA (D)

THE SYMPHONY HALL (F)

SHIZUOKA SHIMIN BUNKA KAIKAN ( C )

AICHI PREFECTURAL ART THEATER CONCERT HALL (A)

ACTCITY HAMAMATSU ( C )

SUGINAMI KOUKAIDO ( C )

ECHIZEN-SHI BUNKA CENTER  ( C )

SUNPORT HALL TAKAMATSU (D)

SEITOKU UNIVERITY KAWANAMI KOUJYUN MEMORIAL HALL  (B)

KORIYAMA CITY CULTURAL CENTER (D)

SHINJUKU BUNKA CENTER ( C* )

MUSASHINO CIVIC CULTURAL HALL (E)

TOKYO OPERA CITY CONCERT HALL  (A)

TOKYO OPERA CITY CONCERT HALL   (B)
 

Ծրագիր A

Խաչատրյան` «Գայանե» սյուիտ

Չայկովսկի` Ջութակի կոնցերտ

Ռիմսկի-Կորսակով` «Շեհերեզադե»

Ծրագիր B

Բորոդին` «Իշխան Իգոր» օպերա. Պոլովեցյան պարեր

Խաչատրյան` Ջութակի կոնցերտ

Դվորժակ` Սիմֆոնիա թիվ 9. «Նոր աշխարհից»

Ծրագիր C

Չայկովսկի` Ջութակի կոնցերտ

Ռախմանինով` Դաշնամուրի կոնցերտ թիվ 2

Չայկովսկի` Սիմֆոնիա թիվ 5

Ծրագիր D

Բորոդին` «Իշխան Իգոր» օպերա. Պոլովեցյան պարեր

Չայկովսկի` Ջութակի կոնցերտ

Դվորժակ` Սիմֆոնիա թիվ 9. «Նոր աշխարհից»

Ծրագիր E

Խաչատրյան` «Գայանե» սյուիտ

Խաչատրյան` Ջութակի կոնցերտ

Ռիմսկի-Կորսակով` «Շեհերեզադե»

Ծրագիր F

Խաչատրյան` «Գայանե» սյուիտ

Չայկովսկի` Ջութակի կոնցերտ

Բորոդին` «Իշխան Իգոր» օպերա. Պոլովեցյան պարեր

Չայկովսկի` Սիմֆոնիա թիվ 5

 

2007 Ֆրանսիա

ՀՊՖՆ-ի հյուրախաղերը Ֆրանսիայում. Փետրվար, 2007

6 փետրվար, Նիցա
Նիցայի օպերային դահլիճ
Ծրագրում`
Չայկովսկի` Ջութակի կոնցերտ, Խաչատրյան` Սիմֆոնիա թիվ 2

Մենակատար` Անուշ Նիկողոսյան

8 փետրվար, Պուարե/Լա Ռոշ
Մարտել համերգասրահ (Salle de la Martelle, Le Poiré sur Vie)
Ծրագրում`

Ռախմանինով` Ռապսոդիա Պագանինիի թեմայով
Խաչատրյան` Սիմֆոնիա թիվ 2
Մենակատար` Վարդան Մամիկոնյան, դաշնամուր

Փետրվար 9, 10, Սբ. Էտիեն

Մասնե օպերային մեծ թատրոնի և Ժարդեն դե պլանետ (Jardin des Plantes) համերգասրահներ
Ծրագրում`

Վերդի` Սիցիլիական ժամերգություն նախերգանք

Սիբելիուս` ջութակի կոնցերտ
Խաչատրյան` Սիմֆոնիա թիվ 2
Մենակատար` Սերգեյ Խաչատրյան, ջութակ

Փետրվար 11, Լիոն

Լիոնի` Մորիս Ռավելի անվան համերգասրահ
Ծրագրում`

Ռախմանինով` Ռապսոդիա Պագանինիի թեմայով
Խաչատրյան` Սիմֆոնիա թիվ 2

Մենակատար` Վահան Մարտիրոսյան, դաշնամուր

Փետրվար 12, Վալենսիա
Բել իմաժ, Կոմեդի դը վալենս համերգասրահներ (Le Bel Image, La comédie de Valence)
Վերդի` Սիցիլիական ժամերգություն նախերգանք

Ռախմանինով` Ռապսոդիա Պագանինիի թեմայով
Խաչատրյան` Սիմֆոնիա թիվ 2
Մենակատար` Վարդան Մամիկոնյան, դաշնամուր

Փետրվար 13, Մարսել
Չանո ցուցադությունների այգու համերգասրահ (Auditorium du parc des expositions Chanot)
Ծրագրում`

Ռախմանինով` Ռապսոդիա Պագանինիի թեմայով

Խաչատրյան` Սիմֆոնիա թիվ 2
Մենակատար` Վահան Մարտիրոսյան, դաշնամուր

 

Փետրվար 14, Իսի լե Մուլինո
ՊԱԿԻ համերգասրահ (Palais des Arts et des Congres)
Ծրագրում`

Սիբելիուս` ջութակի կոնցերտ
Խաչատրյան` Սիմֆոնիա թիվ 2

Մենակատար` Սերգեյ Խաչատրյան, ջութակ

Պինխաս Ցուկերման

26 հոկտեմբեր, 2011

«Յուրաքանչյուր նվագախումբ իր առանձնահատկությունն ունի, սակայն ես մեծ անհամբերությամբ եմ սպասում այսօրվա համերգին, քանի որ ելույթ եմ ունենալու հրաշալի նվագախմբի հետ»:

Սերգեյ Խաչատրյան

Տարեմուտի ևս մեկ նվեր Ֆիլհարմոնիկից. շաբաթ օրը կկայանա համերգ` նվիրված Նվագախմբի 85-ամյակին, որ կամփոփի հոբելյանական միջոցառումների շարքը:

Համերգին որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար ը:

Ծրագրում կհնչի Բեթհովեն. Ջութակի կոնցերտ և Սիմֆոնիա թիվ 4:

Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան

Շելկունչիկ

Հայերեն լեզվով Հայերեն լեզվովՀայերեն լեզվով

Վ. Վասան, Ռովի

Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հրաշալի երաժիշտ է` գերազանց տեխնիկայով և երաժշտականությամբ, երաժշտական ոճերի և զգայականության լայն շրջանակ է ներառում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ` կայուն տեխնիկայով և գեղարվեստորեն գերազանց երաժշտականությամբ  հավասարապես ունակ է բազմաթիվ զգացմունքներ արթնացնել և փայլուն նվագակցում է թավջութակահարին:

Խաչատրյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած ռապսոդիան կարող ենք համարել հավաքածուի ամենահաճելի ստեղծագործությունը իր նվագախմբային հարուստ նախամուտքով, որն այնուհետ իր տեղն է զիջում թավջութակին` իր սկզբնամասային կադենցիայով: Անսովոր է ստեղծագործության տոնայնական համակարգը, դյութիչ է մեղեդին` ամբողջ գործի ընթացքում կրկնվող կայուն մոտիվով:  Կատարումը հուզական է. նվագախմբի և մենակատարի մրցակցությունը առաջ է բերում ուժեղ դինամիկ և ոճային հակադրություններ:  Չաուշյանն արագաշարժ է ինչպես մի ջութակահար, նրա նվագը զուրկ է ավելորդ ջանքերից:

Սուրեն Զաքարյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած Մոնոգրաֆը հակազդող է Խաչատրյանի գործին: Այն սկսվում է լարված, բարձր թրթիռ պարունակող նոտայով: Տոնայնությունը երկար ժամանակ մնում է անկայուն: Այն անորոշ է մնում` անգամ նվագախմբի մուտքից հետո:  Զաքարյանը ստեղծում է տոնայնական հակադրություններ և տրամադրությունների խաղ` տարբերակելով այն մասերը, երբ թավջութակը առանձնանում է իր մենանվագով (այս հատվածները բավականին հաճելի է լսել):

Նույնը կարելի է ասել Վաչե Շարաֆյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած սյուիտի մասին: Հատկապես գրավիչ է երկրորդ մասը իր լուսավոր հնչեղությամբ և լարայինների հոսուն նվագով և երրորդ մասը` Սարաբանդան, թավջութակի արտահայտիչ նվագով:

Սկավառակի վերջին ստեղծագործությունը` “Կռունկը”, ցնցող է: Այն ներկայանում է դուդուկ կոչվող փայտյափողային գործիքով: Դյութիչ և խորհրդավոր սկիզբը մելամաղձության զգացողություն է առաջացնում, որ տարածվում է ողջ ստեղծագործության վրա: Կատարողների երեք ձայները միաձուլվում են մեղմ և լուսավոր հնչողության մեջ:

Ամփոփելով, կարող ենք ասել, որ եթե անգամ ստեղծագործությունների մի մասը կարող է ոչ բոլորի ճաշակին հաճելի թվալ, այսուամենայնիվ, հավաքածուն հրաշալի և անքննելի է դարձնում գերազանց երաժիշտների մասնակցությունը, երաժիշտներ, որ փայլուն ներակայացնում են իրենց մշակույթի լավագույն կողմերը:

Վ. Վասան, Ռովի

http://blogs.wcny.org/normans-cds-of-the-week-91111/

http://www.allmusic.com/album/armenian-rhapsody-w271565

http://classical.bestbuy.com/classical/albums.aspx?p_id=Q+++225276&ptype=4&c_id=C++2681374

http://www.scena.org/columns/lebrecht/070219-NL-Cdsoftheweek.html

Գ. Հոլսթ

տեստ տեստ

 

Արշակ Ադամյան (1884-1956թթ.)

Դիրիժոր, կոմպոզիտոր, գեղագետ, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1924-1926թթ.:

Դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի` Շտերնի կոնսերվատորիայում (1904-1906թթ.): 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության բաժինը: 1921-1924թթ. գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), իսկ 1924-1926թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը: Անգնահատելի էր նրա դերը Երևանի կոնսերվատորիայի մշտապես գործող սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպման գործում` դասատուների և ուսանողների մասնակցությամբ (1924-1925 ուս. տարի): Նվագախմբի ստեղծմանը խթան դարձավ Ա.Սպենդիարյանի հեղինակային համերգը (1925թ. դեկտեմբերի 10-ին), որի համար Ա.Ադամյանը տրամադրել էր 17 հոգուց կազմված կատարողական կազմ: Կոնսերվատորիայի նվագախմբի անդրանիկ համերգը Ա.Ադամյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ 1925թ. մարտի 20-ին: Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվեց և արմատավորվեց սիմֆոնիկ երաժշտությունը:

1926-1936թթ. Ադամյանը եղել է Անդրկովկասյան կենտրոնական գործադիր խորհրդի գեղարվեստական խորհրդականը: 1936-1943թթ. նա Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության բաժնի, ինչպես նաև Թատրոնի և երաժշտության ինստիտուտի դեկանն էր: 1944-1949թթ. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ֆակուլտետի գիտքարտուղար: Տարբեր տարիների գեղագիտություն է դասավանդել Երևանի բուհերում: Ա.Ադամյանը միջազգային ճանաչման արժանացած գեղագիտական ուսումնասիրությունների հեղինակ է (“Գեղագիտական հայացքները միջնադարյան Հայաստանում” և այլ աշխատություններ):

Ալեքսանդր Սպենդիարյան (1871-1928թթ)

Դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտահասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1926-1927թթ.:

Հայաստանում սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Աթանասի (Ստեփանոս) Սպենդիարյանը ծնվել է Ուկրաինայի Խերսոն շրջանի Կախովկա գյուղում:
1985թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության բաժինը: Համալսարանական  տարիներին ուսանել է ջութակ և նվագել ուսանողական նվագախմբում: Կոմպոզիցիայի տեսություն է սովորել Ն. Կլենովսկու մոտ Մոսկվայում 1892-1894թթ. և Ն. Ռիմսկի-Կորսակովի մոտ` Սանկտ Պետերբուրգում 1896-1900թթ.: Որոշ ժամանակ ապրել է Ղրիմում, որտեղ ծավալել է երաժշտական գործունեություն, ստեղծագործել է և զբաղվել դիրիժորությամբ:

1924թ. Սպենդիարյանը տեղափոխվեց Երևան: Այստեղ իր հեղինակային համերգն իրականացնելու համար նա կոնսերվատորիայի ռեկտոր Արշակ Ադամյանի աջակցությամբ կազմակերպեց դասատուներից և ուսանողներից կազմված 17 հոգուց բաղկացած նվագախումբ, որի` 1924թ. դեկտեմբերի 10-ին կայացած համերգն իրավացիորեն համարվում է Հայաստանում տեղական ուժերով կազմակերպված առաջին սիմֆոնիկ համերգը: Այս ելույթը խթան դարձավ ռեկտոր Արշակ Ադամյանի ուժերով Երևանի կոնսերվատորիայի մշտական գործող սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմանը: Սպենդիարյանը ղեկավարել է նորաստեղծ նվագախումբը մինչև 1926թ. Արշակի Ադամյանի հետ, իսկ հետագայում մենակ է ղեկավարել մինչև կյանքի ավարտը` 1928թ.:

Այս նվագախումբը, դուրս գալով ուսանողական շրջանակներից, դարձավ սիմֆոնիկ երաժշտության ակտիվ տարածողը Հայաստանում: Կոնսերվատորիայի նվագախմբի հիման վրա հետագայում կազմակերպվեցին Երևանի օպերային թատրոնի նվագախումբը և Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ նվագախմբերը:

Ալեքսանդր Սպենդիարյանը կարևորագույն դեր ունեցավ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրման, դրա գեղարվեստական սկզբունքների մշակման գործում: Նա հարստացրեց հայ երաժշտությունը գեղարվեստական նոր լուծումներով, թեմաներով, ժանրային բազմազանությամբ, արտահայտչամիջոցներով: Նա ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է: Սպենդիարյանի “Ղրիմյան էսքիզները” (երկու սյուիտ), “Երևանյան էտյուդները” և մյուս սիմֆոնիկ ստեղծագործությունները հայ դասական երաժշտարվեստի գոհարներն են: Իսկ “Ալմաստ” օպերան հայ դասական առաջին օպերաներից է:

Սպասվող համերգներ

Ակնարկ

  • Վ. Վասան, Ռովի raps

    Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հրաշալի երաժիշտ է` գերազանց տեխնիկայով և երաժշտականությամբ, երաժշտական ոճերի և զգայականության լայն շրջանակ է ներառում: Հայաստա

Բլոգում վերջին նյութը

  • Nareh Arghamanyan
    Rachmaninov Rocks: Nareh Arghamanyan has developed by leaps and bounds since her 2008 Concours Musical International de Montréal victory, followed by a debut solo disc containing proficient yet overly rhapsodic performances of Liszt’s B minor and Rachmaninov’s B-flat minor sonatas. Arghamanyan’s new all-Rachmaninov recital reveals a more disciplined, controlled, architecturally aware, and expressively sophisticated artist. [...]

Սպասվող համերգներ

Համերգների արխիվ

Դեկտեմբեր 2011
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
    Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Հովանավորներ

Մամլո գործընկերներ