Վարպետության դասեր
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կանոնավոր կերպով իրականացնում է հյուրեկ մենակատարների վարպետության դասեր հայ երիտասարդ երաժիշտների համար: Արամ Խաչատրյան համերգասրահի փորձասենյակում տարեկան ավելի քան 20 վարպետության դաս է տեղի ունենում: Դասերի ամենաակտիվ շրջանը սովորաբար տեղի է ունենում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ ՀՊՖՆ-ը հինգից յոթ վարպետության դաս է կազմակերպում անվանի երաժիշտների ղեկավարությամբ: 2011թ. դասեր կայացան Կոնստանտին Լիֆշիցի, Դայշին Կաշիմոտոյի, Ալեքսանդր Չաուշյանի, Դիմուտ Պոպենի, Պոլ Մայերի, Ժիլբեր Օդենի, Էշլի Վոսի և այլոց ղեկավարությամբ: 2012թ. վարպետության դասերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՊՖՆ-ը կհրապարակի իր լրատուների միջոցով:
![]() |
![]() |






Միացեք մեզ