Հարմոնիայի աշխարհ
“Ա-ից Ա. Հարմոնիայի աշխարհ”: Հայաստանի (Արմենիա) և ԱՄՆ-ի (Ամերիկա) երեխաները միասին երաժշտական կոմպոզիցիա են ստեղծում, որը ներկայացվում է համերգային ծրագրի ընթացքում: Համերգն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան, “Լույս” հիմնադրամի և Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի (MIT) համագործակցությամբ: Այն նվիրված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 20-ամյա հոբելյանին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և “Դոգմա” ռոք խումբը կատարում են երիտասարդ կոմպոզիտորների անհատական և համատեղ կոմպոզիցիաները:
Օրը` փետրվարի 25-ին` ժամը 20:00-ին (Բոստոնի ժամանակով` 11:00-ին)
Վայրը` Արամ Խաչատրյան համերգասրահ (Բոստոնում` Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Մեդիա լաբի նոր տեխնոլոգիաների դահլիճում):
Առավել մանրամասն` http://luys.am







