Նվիրատվության հիմնադրամ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության ազգային կենտրոն: Մինչև 2015թ. մեր մարտավարությունը մշակելու նպատակով ներկայումս մշակել ենք բիզնես ծրագիր և առաջիկա ժամանակաշրջանում իրականացվող մեր բոլոր ծրագրերն ուղղված են լինելու մեր առանցքային առաքելություններին, որնոք են.
• Գերազանց կենդանի նվագախմբային երաժշտության միջոցով ոգեշնչել, ոգևորել և ուժ տալ մարդկանց
• Պահպանել, զարգացնել և առաջխաղացնել հայ նվագախմբային արվեստը
• Բարձր մակարդակի վրա պահել տեղի ունկնդրի մշակութային տեղեկացվածությունը
ՀՊՖՆ-ը միտված է նոր և արդեն կայացած ունկնդրին ներկայացնել նորարար և համարձակ գերազանց մակարդակի նվագախմբային ծրագրեր: Մենք փորձում ենք հնարավորինս հաճախ ներառել հայ, ինչպես և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների նվագախմբային գործեր: Մեկ այլ կարևորագույն խնդիր է տեղի ունկնդրի մշակութային և երաժշտական զարգացածությունը բարձր մակարդակի վրա պահելը: Այս է պատճառը, որ մեր ծրագրերում մեծ տեղ են գտնում նաև դասական սիմֆոնիկ և օպերային գործեր` ի հավելումն ազգային և ժամանակակից գործերի:
Առաքելություններն իրականացնելու նպատակով ՀՊՖՆ-ը ֆինանսական կայունության կարիք ունի. ժամանակակից պայմաններում դրան հասնելու միակ ուղին Նվիրատվության հիմնադրամի (Endowment Foundation) ստեղծումն է:




Միացեք մեզ