Բարեկամներ
Բարեկամների խորհուրդ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Բարեկամների խորհուրդը հիմնվել է 1999թ. մի քանի նվիրյալ երաժշտասերների կողմից, ովքեր նպատակ ունեին աջակցել ՀՊՖՆ-ի գեղարվեստական և հասարակական մեծագույն նշանակության ծրագրերի իրականացմանը: Խումբը ղեկավարվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից: Ներկայումս Խորհրդի նախագահն է ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանը:
Տարիներ շարունակ, շնորհիվ ՀԲԸՄ-ի հովանավորության, ՀԲԸՄ-ն կարողացել է պահպանել աշխատանքային մակարդակը` չնայած ֆինանսական համեստ միջոցներին: Այսօր, սակայն, իրավիճակի կայուն զարգացումը բարդացել է: Մեծագույն խնդիրը, իհարկե, մեր տաղանդաշատ երաժիշտներին կորցնելը կլիներ: ՀՊՖՆ-ի կատարողական գերազանց մակարդակը ներկայացվել է ամենշաբաթյա համերգների, ինչպես նաև պարբերաբար իրականացվող միջազգային շրջագայությունների ընթացում, ինչը նվագախմբին մեծ հաջողություն է բերել: ՀՊՖՆ-ն հյուրախաղերով երկու անգամ հանդես է եկել ԱՄՆ-ում, որտեղ բոլոր համերգներն ընթացել են լեփ-լեցուն դահլիճներում, հանդես է եկել Հունաստանում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Չեխիայի հանրապետությունում, Սլովակիայում, Ճապոնիայում: Ձայնասկավառակներ է թողարկել ORF, բրիտանական ASV, շվեդական BIS ընկերությունների հետ:
Նվագախմբի կատարողական պատրաստվածությունը պատշաճ մակարդակում պահելու համար էական է վաստակաշատ մենակատարների հետ հեղինակավոր համերգասրահներում ելույթ ունենալը, ինչպես նաև փառատոների իրականացումը: Իսկ սա այն բացն է, որ լրացման կարիք ունի: Արվեստը միշտ հովանավորների կարիք է ունեցել. երաժշտության իրական սիրահարները, որ աջակցում և քաջալերում են բարձր արվեստի կրողներին: Այս հարցում, կարևորագույն դեր ունեն ՀՊՖՆ-ի Բարեկամների խորհրդի անդամները, որ աջակցում են տարբեր նախագծերին` հորդորելով և որպես հովանավոր ներգրավելով տեղի ձեռնարկատիրական և միջազգային հանրության ուժերին:
2012թ. ՀՊՖՆ-ն ձեռնարկում է հիմնել անկախ Հայաստանի առաջին Նվիրատվության հիմնադրամը: Այս առումով գերկարևոր կարող է լինել Բարեկամների խորհրդի դերը:




Միացեք մեզ