Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob


Վալերի Գերգիև (ծն.1953թ.)

Դիրիժոր
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1981-1985թթ.

Ծնվել է Մոսկվայում` օսեթների ընտանիքում: Մանկությունն անցկացրել է Կովկասում: Լենինգրադի կոնսերվատորիայում դիրիժորություն է սովորել պրոֆ.Իլյա Մուսինի դասարանում:  Տակավին ուսանող` Մոսկվայում շահել է դիրիժորների համամիութենական մրցույթի մրցանակը:  23 տարեկանում Բեռլինում արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի դիրիժորության հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին: Այնուհետ դարձել է Յուրի Տեմիրկանովի օգնական դիրիժորը Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոնում, որտեղ 1978թ. իր բեմելն ունեցավ “Պատերազմ և խաղաղություն” օպերայով: Դրան հաջորդեցին “Մազեպա”, “Իշխան Իգոր”, “Լոհենգրին” և այլ օպերաներ: Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոնում աշխատելուն զուգահեռ Վ.Գերգիևը 1981-1985թթ. եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ մի շարք այլ առաջատար նվագախմբեր: 1988թ. նշանակվել է Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար: 1996թ. Վալերի Գերգիևը Ռուսաստանի կառավարության որաշմամբ ստանձնեց նույն թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը: 1989թ. Գերգիևն իր առաջին միջազգային հաջողությունն ունեցավ Գերմանիայի Schleswig-Holstein փառատոնում: Նրա ղեկավարությամբ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը դասվեց աշխարհի լավագույն օպերային թատրոնների շարքին: 1989թ. Գերգիևը ստանձնեց Ռոտերդամի ֆիլհարմոնիկ փառատոնի հրավիրյալ դիրիժորի պաշտոնը: Չորս տարի անց դարձավ այդ փառատոնի գլխավոր դիրիժորը: 1997թ.-ից նա հրավիրյալ դիրիժոր է նաև Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում: Վ. Գերգիևը մշտապես հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում` ամենահեղինակավոր նվագախմբերի հետ, մասնակցում միջազգային համբավ ունեցող փառատոների, կատարում է ձայնագրություններ հայտնի ֆիրմաներում: Նա արժանացել է բարձրագույն շքանշանների և մրցանակների:
Հայաստանում աշխատելու տարիներին Վ.Գերգիևը նոր մակարդարդակի հասցրեց ՀՊՖՆ-ի ելույթները` առանձնահատուկ տեղ հատկացնելով Ա.Խաչատրյանի և հետխաչատրյանական սերնդի հայ կոմպոզիտորների գործերին: Նա մասնակցեց Դիլիջանի` Բեթհովենի անվան համերգասրահի հանդիսավոր բացմանը, որտեղ ՀՊՖՆ-ի հետ ելույթ ունեցավ կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովը իր Դաշնամուրի կոնցերտի կատարմամբ:

Սպասվող համերգներ
Ակնարկ
  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը
  • Կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանի հարցազրույցը
    «Առավոտը» հյուրընկալել էր առաջին անգամ հայրենիք այցելած կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանին, ով 1971թ. իր ստեղծած Yessian Music ընկերության, 1990-ականներից էլ որդիների՝ Բրայնի եւ Մայքլի համագործակցությամբ դարձել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պահանջված ու նորարարական կազմակերպություններից մեկը, որն իր գրասենյակ500
Սպասվող համերգներ
Համերգներ
Հոկտեմբեր 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Սեպտ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հովանավորներ
slide
slide
slide
slide
slide
slide
Media
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide