Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



Պատմություն

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ), հիմնադրվելով 90 տարի առաջ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ համարվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը և այսօր հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն:

Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա.Ադամյանը, Ալ.Սպենդիարյանը, Ս.Չարեքյանը, Գ.Բուդաղյանը, Կ.Սարաջյանը, Մ.Մալունցյանը, Օ.Դուրյանը, Մ.Տերյանը, Ռ.Վարդանյանը, Ա.Քաթանյանը, Դ.Խանջյանը Վ.Գերգիևը, Վ.Պապյանը, Մ.Ավետիսյանը և Լ.Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերին ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնեց Էդուարդ Թոփչյանը:

ՀԱՖՆ-ի համերգաշրջանի հիմնական հանդիսավայրն Արամ Խաչատրյան համերգասրահն է: 1300 հանդիսականի համար նախատեսված այս դահլիճը Երևանի ճարտարապետական գոհարներից է` նախագծված Ալեքսանդր Թամանյանի կողմից: 

Նոր հազարամյակ մուտք գործելով Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` Ֆիլհարմոնիկի գործունեությունը միտված է բարձրացնելու տեղի ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունը` կանոնավոր կերպով հանդես գալով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության համերգներով: 

Իր հիմնադրման շրջանից նվագախումբը կատարել է գրեթե ողջ դասական երկացակը: Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին: 

Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Նատալիա Գուտմանը, Ջուզեպպե Ջակոմինին, Իզաբել Ֆաուստը, Ջուլյա Ֆիշերը, Պինխաս Ցուկերմանը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը, Պլաչիդո Դոմինգոն, Կիրիլ Գերշտեյնը և այլ հյուրեկ արտիստներ, ինչպես և հայ առաջատար մենակատարներ և սկսնակ խոստումնալից երաժիշտներ: ՀԱՖՆ-ի հետ հաճախակի ելույթ են ունենում նաև հայ անվանի մենակատարներ Սերգեյ Խաչատրյանը, Կիմ Քաշքաշյանը, Սերգեյ Բաբայանը, Իզաբել Բայրաքդարյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ այլոք: 

Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Կառլո Ցեկկին, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիևը, ով հինգ տարի շարունակ եղել է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: ՀԱՖՆ-ի հետ սերտորեն համագործակցել են Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան և Ռոդիոն Շչեդրինը: Հեղինակային համերգներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ:

ՀԱՖՆ-ը նաև հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն է աշխարհում և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: Սկսած 1989թ. ՀԱՖՆ-ն ակտիվորեն շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Միացյալ Թագավորությունում, Հունաստանւմ, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, Ռուսաստանում, ՄԱԷ-ում: Վերջերս հյուրախաղեր տեղի ունեցան Ճապոնիայում (2008թ.), որտեղ նվագախումբը հանդես եկավ 15 համերգներով, Սլովակիայում և Գերմանիայում (2010թ.) և Իտալիայի Ռիմինի, Չիտտա դե Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում անցկացված 4 անվանի փառատոններում (2014թ.): 2015թ-ին կայացան հյուրախաղեր Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Սկանդինավյան երկրներում և ԱՄՆ-ում: 2015-2016թթ-ի ընթացքում Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ նախատեսված են ՀԱՖՆ-ի հյուրախաղային համերգները Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում և Չինաստանում: 

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առթիվ ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվեց «Երևանի զինանշան» հուշամեդալով

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որի 10-րդ հոբելյանական մեկնարկը տրվեց 2016թ.: Միջազգային վաստակ ունեցող երաժիշտներ հրավիրվում են հանդես գալու փառատոնին որպես մենակատարներ, ինչպես նաև վարպետության դասեր են անցկացնում հայ երիտասարդ երաժիշտների համար: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնն իրականացվում է ՀՀ Նախագահի Տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ՀԱՖՆ-ը թողարկել է ավելի քան 40 ձայնասկավառակ: Վերջիններն են «Հայկական ռապսոդիա»-ն` լույս տեսած 2011թ. շվեդական «Բի-Այ-Էս» ընկերության կողմից և Մոցարտի Դաշնամուրի կոնցերտներ՝ KV 238 և 415, «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ժուան» օպերաների նախերգանքները՝ լույս տեսած 2014թ. OEHMS Classics ընկերության կողմից: Ձայնասկավառակներն արժանացել են միջազգային քննադատների բարձր գնահատանքին:

Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի և շատ այլ անվանի հայ կոմպոզիտորների երաժշտությունը լավագույնս ներկայացնում է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հայ և միջազգային հայտնի մենակատարների հետ համատեղ:

Միջազգային համբավ ունեցող երաժիշտների և քննադատների կարծիքով Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական մակարդակն անընդհատ աճում է` հատկապես հաշվի առնելով նրբին հնչողությունը, տպավորիչ լարային բաժինը և գեղարվեստական ղեկավարի խարիզման:

ՀԱՖՆ-ի կոնցերտմայստերները (2015թ.)

  • Կարմեն Թոսունյան, նվագախմբի կոնցերտմայստեր
  • Արամ Ասատրյան, 1-ին ջութակ, կոնցերտմայստեր
  • Անահիտ Ասլանյան, 2-րդ ջութակ, կոնցերտմայստեր
  • Աիդա Նալբանդյան, ալտերի բաժնի կոնցերտմայստեր
  • Արմեն Մեսրոպյան, թավջութակների բաժնի կոնցերտմայստեր
  • Կարեն Խաչատրյան, կոնտրաբասերի բաժնի կոնցերտմայստեր
  • Տիգրան Գևորգյան, ֆլեյտաների բաժնի կոնցերտմայստեր
  • Աշոտ Գալստյան, հոբոյների բաժնի կոնցերտմայստեր
  • Վյաչեսլավ Մանուչարյան, կլարնետների բաժնի կոնցերտմայստեր
  • Անդրանիկ Քոչարյան, ֆագոտների բաժնի կոնցերտմայստեր
  • Մերուժան Տեր-Մինասյան, գլխավոր գալարափողահար
  • Շահեն Գևորգյան, գլխավոր շեփորահար
  • Արիստակես Մարտիրոսյան, գլխավոր տրոմբոնահար
  • Վաղարշակ Պեպանյան, տուբահար
  • Հարություն Մկրտչյան, հարվածային գործիքներ
  • Ժաննա Հովհաննիսյան, տավղահար

 

Սպասվող համերգներ

  • Վահագն Պապյանը՝ Բրամսի կատարմամբ

    "Բրամսի սիմֆոնիկ գործեր" համերգաշարի 4-րդ համերգՕրը՝ Մարտի 31, ժ.19:00, 2017թ. /ուրբաթ/Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝Բրամս՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 (47-50 րոպե

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • Գրեմիակիր երաժիշտները ելույթ կունենան Ֆիլհարմոնիկի հետ
    2017թ-ի մարտի 26-ին կկայանա «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը: Մեկնարկը կտրվի լեգենդար ջութակահար, կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Երաժիշտը փառատոնի շրջանակներում Երեւանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով500

Սպասվող համերգներ

Համերգներ

Մարտ 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Հովանավորներ

slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide