Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Էդուարդ Թոփչյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան որպես ջութակահար: Կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից: Որպես դիրիժոր կայացման ճանապարհին մեծ էր Սըր Ջորջ Շոլտիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից ստացված մեծարժեք խորհրդատվությունների դերը:

1991թ-ին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը: «Սերենադը» շատ արագ դարձավ Հայաստանի ամենահեռանկարային նվագախմբերից մեկը և շուտով, արժանանալով միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների մրցանակների և ձայնասկավառակներ թողարկելով ճանաչված մի քանի ընկերությունների հետ, ճանաչում ստացավ նաև Եվրոպայում: Հաճախ շրջագայելով` «Սերենադը» Թոփչյանի ղեկավարությամբ Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 հյուրախաղային համերգներով:ովգյ

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին ելույթը կայացավ 2000թ.: Նույն տարում նա ստանձնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Հաջողությամբ հանդես գալով Հայաստանում և արտերկրում` Թոփչյանի թե´ հիմնական նվագախմբային երկացանկի, և թե´ ժամանակակից ստեղծագործությունների մեկնաբանություններն ի սկզբանե բարձր գնահատվեցին:

Արդեն 2001թ. նրա գլխավորությամբ ՀԱՖՆ-ը հանդես եկավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, իսկ 2003թ.` Մեծ Թատրոնում` արժանանալով ունկնդիրների և երաժշտագետների բարձր գնահատանքին: Դրան հետևեցին Նյուրնբերգում, Պրահայում, Բրնոյում, Բրատիսլավայում, Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցայում և շատ այլ քաղաքներում ելույթները: 2008թ. Թոփչյանի գլխավորությամբ տեղի ունեցան ՀԱՖՆ-ի հյուրախաղերը Ճապոնիայում, որտեղ նվագախումբը մեծ հաջողությամբ հանդես եկավ 15 համերգներով Տոկիոյում, Օսակայում, Նիիգատայում, Նագոյայում, Համամացուում և այլ քաղաքներում: Նվագախմբի և դիրիժորի կատարողական մակարդակը բարձր գնահատվեց միջազգային մամուլի կողմից:

Էդուարդ Թոփչյանը ճանաչված է հատկապես լայն երկացանկով, որում նվագախմբային գործերին զուգահեռ ընդգրկված են նաև օպերային գործեր, մասնավորապես` նրա ղեկավարությամբ հնչել են «Աիդա», «Սևիլյան սափրիչը», «Թիկնոցը» «Մադամ Բաթերֆլայ» «Տուրանդոտ», «Սիմոն Բոկանեգրա»,  «Ռիգոլետո», «Պայացներ», «Օթելլո» «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում` նաև «Դոն Ժուան», «Պիկ թագուհին», «Կախարդական սրինգը», «Տուրանդոտ», «Տոսկա»  և այլ օպերաներ:

Թոփչյանի գլխավորած համերգներում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ, մասնավորապես` Պլասիդո Դոմինգոն, Պինխաս Ցուկերմանը, Ռենատո Բրուզոնը, Ջուզեպե Ջակոմինին, Սերգեյ Լարինը, Վլադիմիր Չերնովը, Վինչենցո լա Սքոլան, Ռայնա Կաբայվանսկան, Միշա Մայսկին, Նատալյա Գուտմանը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Յուրի Բաշմետը, Կիմ Քաշքաշյանը, Դիմուտ Պոպենը, Էմանուել Պահուդը, Թիբոր Վարգան, Ռադովան Վլատկովիչը, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Սերգեյ Խաչատրյանը, Ջուլյա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Սերգեյ Բաբայանը, Կոնստանտին Լիֆշիցը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, Պոլ Մայերը, Յանա Բուսկովան, Նարեկ Հախնազարյանը, Ալեքսեյ Լյուբիմովը, Բերնդ Գլեմզերը, Բերնար Ռինգեյսենը, Մասսիմո Մերչելլին, Անտոն Սորոկովը, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, Վահագն Պապյանը, Մարիո Բրունելլոն, Կիրիլ Գերշտեյնը, Կոլյա Բլախերը, Սերգեյ Կռիլովը, Ֆաբիո Զանոնը, Սիմոն Տրպչեսկին, Ալեքսանդր Չաուշյանը և շատ ուրիշներ:

Թոփչյանը հանդես է եկել շուրջ 46 անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, որոնց թվում են Արքունական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը, Շտուտգարդ ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը,  Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, Opera Monte-Carlo-ն, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Siena Festival Orchestra-ն, Kärntner Sinfonie orchester-ը և 2017-ին՝ Orchestra del Festival Brescia-ն: 2013-2014թթ. Թոփչյանը հյուրախաղերով հանդես է եկել Հունգարիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Վիեննայի հռչակավոր Musikverein համերգասրահում, Իսրայելի ազգային ռադիո-սիմֆոնիկ, Գյուլբենկյան սիմֆոնիկ, Պրահայի ռադիո-սիմֆոնիկ, Սեուլի ֆիլհարմոնիկ, Հռոմի սիմֆոնիկ, Լիտվայի ազգային սիմֆոնիկ, Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ և Տոսկանայի նվագախմբերի հետ:

Էդուարդ Թոփչյանը եղել է մի շարք նշանակալից փառատոների գեղարվեստական ղեկավարը: 2007թ-ից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ նախաձեռնողը և գեղարվեստական ղեկավարն է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի, որին հանդես են գալիս Հայաստանի և արտերկրի լավագույն կատարողական ուժերը: 2017թ-ի սեպտեմբերի 11-ին մեկնարկեց թվով 11-րդ փառատոնը:

Էդուարդ Թոփչյանի լայն երկացանկը ընդգրկում է բոլոր ժամանակաշրջանների` բարոկկոյից մինչև ժամանակակից սիմֆոնիկ, կամերային և օպերային գործեր: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ՀԱՖՆ-ը ներկայացրել է նաև հայ և օտարազգի կոմպոզիտորների գործերի պրեմիերաներ` գրված հատուկ նվագախմբի և նրա գեղարվեստական ղեկավարի համար:

2014թ-ի օգոստոսին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մասնակցեց Իտալիայի 4 անվանի փառատոներում՝ Ռիմինի, Չիտտա դե Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում: 2014թ-ին Մաեստրո Թոփչյանը ղեկավարեց ՀԱՖՆ-ը Ավստրիայում և Գերմանիայում, որտեղ նշանակալից էր Լինց քաղաքի Բրուքներհաուս համերգասրահում կայացած համերգը: 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում ՀԱՖՆ-ը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մեկնեց հյուրախաղերի Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, ԱՄՆ, Մեքսիկա, Լիբանան, Լեհաստան և Գերմանիա: 2015-ին Թոփչյանը ղեկավարեց Ռուսաստանի Ազգային նվագախումբը և Յուրլովի անվան պետական կապելլան կատարելով Վյաչեսլավ Արտյոմովի Ռեքվիեմը: 2015թ-ին Մալագայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն արժանացավ իսպանական մամուլի բարձր ուշադրությանը: 2016թ-ին Էդուարդ Թոփչյանը մեծ հաջողությամբ ղեկավարեց Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Մարիինյան թատրոնում «Սպիտակ գիշերների աստղերը» հեղինակավոր փառատոնի շրջանակում:

2007թ-ին Էդուարդ Թոփչյանը արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ 2011-ին՝ ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:

2013թ. աշնանը Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանին՝ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ:

2016թ-ի հունիսի 28-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Էդուարդ Թոփչյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հենց Մաեստրո Թոփչյանի ղեկավարման շրջանում Ֆիլհարմոնիկ նվագախումբը նշեց հիմնադրման 90-ամյակը՝ արդեն ազգային նվագախմբի կարգավիճակ ստացած:

2017-2018թթ-ին Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ նախատեսված են ՀԱՖՆ-ի հյուրախաղային համերգները Իսպանիայում, Գերմանիայում, Չինաստանում և Հարավային Ամերիկայում:

Սպասվող համերգներ

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • «Մեծանուն արվեստագետները խոցելի են»
    «Առավոտը» Օհան Դուրյանի 90-ամյա հոբելյանի առիթով նրա տիկնոջից հետաքրքրվել էր (12.20.2012թ.)՝ ինչու պետական որեւէ միջոցառում չկայացավ, դիրիժորի այրին՝ տիկին Ալիսը, ընդամենը պատասխանել էր, որ ամուսնու հոբելյանը նշել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ազգային գրադարանը եւ էլի մի քանի դպրոցնե500

Սպասվող համերգներ

Համերգներ

Նոյեմբեր 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Հովանավորներ

slide
slide
slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide