Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob


Վ. Վասան, Ռովի

Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հրաշալի երաժիշտ է` գերազանց տեխնիկայով և երաժշտականությամբ, երաժշտական ոճերի և զգայականության լայն շրջանակ է ներառում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ` կայուն տեխնիկայով և գեղարվեստորեն գերազանց երաժշտականությամբ  հավասարապես ունակ է բազմաթիվ զգացմունքներ արթնացնել և փայլուն նվագակցում է թավջութակահարին:

Խաչատրյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած ռապսոդիան կարող ենք համարել հավաքածուի ամենահաճելի ստեղծագործությունը իր նվագախմբային հարուստ նախամուտքով, որն այնուհետ իր տեղն է զիջում թավջութակին` իր սկզբնամասային կադենցիայով: Անսովոր է ստեղծագործության տոնայնական համակարգը, դյութիչ է մեղեդին` ամբողջ գործի ընթացքում կրկնվող կայուն մոտիվով:  Կատարումը հուզական է. նվագախմբի և մենակատարի մրցակցությունը առաջ է բերում ուժեղ դինամիկ և ոճային հակադրություններ:  Չաուշյանն արագաշարժ է ինչպես մի ջութակահար, նրա նվագը զուրկ է ավելորդ ջանքերից:

Սուրեն Զաքարյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած Մոնոգրաֆը հակազդող է Խաչատրյանի գործին: Այն սկսվում է լարված, բարձր թրթիռ պարունակող նոտայով: Տոնայնությունը երկար ժամանակ մնում է անկայուն: Այն անորոշ է մնում` անգամ նվագախմբի մուտքից հետո:  Զաքարյանը ստեղծում է տոնայնական հակադրություններ և տրամադրությունների խաղ` տարբերակելով այն մասերը, երբ թավջութակը առանձնանում է իր մենանվագով (այս հատվածները բավականին հաճելի է լսել):

Նույնը կարելի է ասել Վաչե Շարաֆյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած սյուիտի մասին: Հատկապես գրավիչ է երկրորդ մասը իր լուսավոր հնչեղությամբ և լարայինների հոսուն նվագով և երրորդ մասը` Սարաբանդան, թավջութակի արտահայտիչ նվագով:

Սկավառակի վերջին ստեղծագործությունը` “Կռունկը”, ցնցող է: Այն ներկայանում է դուդուկ կոչվող փայտյափողային գործիքով: Դյութիչ և խորհրդավոր սկիզբը մելամաղձության զգացողություն է առաջացնում, որ տարածվում է ողջ ստեղծագործության վրա: Կատարողների երեք ձայները միաձուլվում են մեղմ և լուսավոր հնչողության մեջ:

Ամփոփելով, կարող ենք ասել, որ եթե անգամ ստեղծագործությունների մի մասը կարող է ոչ բոլորի ճաշակին հաճելի թվալ, այսուամենայնիվ, հավաքածուն հրաշալի և անքննելի է դարձնում գերազանց երաժիշտների մասնակցությունը, երաժիշտներ, որ փայլուն ներակայացնում են իրենց մշակույթի լավագույն կողմերը:

Վ. Վասան, Ռովի

http://blogs.wcny.org/normans-cds-of-the-week-91111/

http://www.allmusic.com/album/armenian-rhapsody-w271565

http://classical.bestbuy.com/classical/albums.aspx?p_id=Q+++225276&ptype=4&c_id=C++2681374

http://www.scena.org/columns/lebrecht/070219-NL-Cdsoftheweek.html

Սպասվող համերգներ
Ակնարկ
  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը
  • Կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանի հարցազրույցը
    «Առավոտը» հյուրընկալել էր առաջին անգամ հայրենիք այցելած կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանին, ով 1971թ. իր ստեղծած Yessian Music ընկերության, 1990-ականներից էլ որդիների՝ Բրայնի եւ Մայքլի համագործակցությամբ դարձել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պահանջված ու նորարարական կազմակերպություններից մեկը, որն իր գրասենյակ500
Սպասվող համերգներ
Համերգներ
Հոկտեմբեր 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Սեպտ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հովանավորներ
slide
slide
slide
slide
slide
slide
Media
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide