Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



Ակնարկներ

Մոցարտի դաշնամուրային կոնցերտները Հայաստանից, օգոստոսի 13, 2014թ.

Արդյոք դա հնարավոր է:  Անշուշտ: Անդրեաս Ֆրյոլիխը և Հայաստանի Ֆիլհարմոնիկը մեզ են ներկայացնում կատարյալ որակի ձայնագրություն:

Որքան հաճախ ենք թերանում մեր պատկերացումների մեջ… Հին ավստրո-գերմանական կատարյալ մեկնաբանությանը հասնելու համար բոլորն էլ որոնումների մեջ են: Այս <հայկական> Մոցարտը անչափ լավն է: Եվ դա արդյունք է ոչ միայն Անդրեաս Ֆրյոլիխի անզուգական մենակատարության, համոզիչ շեշտադրման, գերճշգրիտ ոճի, որը հնարավոր է դարձնում զգացմունքի ամենանուրբ թրթիռների վերհանումը: Դա պայմանավորված է հատկապես Հայաստանի ֆիլհարմոնիկի արտահայտման թարմ և զգայուն եղանակով, որը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ավելի համարձակ և տպավորիչ է թվում, քան իրենց երկացանկում Մոցարտ ընդգրկող բազմաթիվ այլ նվագախմբերի կատարումները: Նկատելի է, որ հայերը երկար ժամանակ ուսումնասիրել են երաժշտական առաջատար հոսանքները՝ շրջանցելով դրանց բացասական տարրերը: Սա մի նվագախումբ է,  որն իրականում ունի իր սեփական կատարողական դեմքը (հազվագյուտ մի երևույթ):

 Խոնարհվում եմ Ձեր առջև, պարոնայք:

Դաշնամուրային կոնցերտների այս ձայնագրությունը Մոցարտի ստեղծագործության խորն ընկալման մի ապացույց է և անձամբ ինձ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Թերահավատներին առաջարկում եմ լսել այդ կատարումը:

Ռայներ Աշեմայեր, Արտիստ Իքսայտ

 

 

Ֆոնո ֆորում, հոկտեմբեր 2014թ.

Ցայսօր Անդրեաս Ֆրոյլիխի դիսկոգրաֆիան ներկայացված էր միայն մենակատարումներով և անսամբլային ստեղծագործություններով: Սակայն նրա վերջին ձայնասկավառակը վկայում է, որ նա մուտք է գործել իր համար նոր՝ Մոցարտի դաշնամուրային  կոնցերտների ասպարեզ:

Ցայսօր Անդրեաս Ֆրոյլիխի դիսկոգրաֆիան ներկայացված էր միայն մենակատարումներով և անսամբլային ստեղծագործություններով: Սակայն նրա վերջին ձայնասկավառակը վկայում է, որ նա մուտք է գործել իր համար նոր՝ Մոցարտի դաշնամուրային  կոնցերտների ասպարեզ:
Պետք է նշել Ֆրոյլիխի կողմից ստեղծագործությունների տակտիկորեն ճիշտ կատարած ընտրությունը. նա, չփորձելով նվաճել բարձրագույն գագաթները, գերադասեց անդրադառնալ երկու ստեղծագործությունների, որոնք այդքան էլ հաճախ չեն հայտնվում երաժիշտ կատարողների ուշադրության կենտրոնում, թեև ներկայացնում են այս երաժշտական ձևում Մոցարտի ներդրած արտահայտչական միջոցների ողջ հարստությունը:
Մոտ վեց տարի է բաժանում Մոցարտի վեցերորդ կոնցերտը տասներեքերորդից, որը գրվել է հեղինակի Վիեննա ժամանելուց հետո: Այդ երկու կոնցերտները արտացոլում են երկու երաժշտական աշխարհ և պահանջում են երկու տարբեր մեկնաբանություն:
Թե՛մենակատարին, թե՛ նրան նվագակցող հայկական նվագախմբին հաջողվել է վառ արտահայտչական միջոցներով և կերպարային ճշգրտությամբ ներկայացնել երկու կոնցերտների երաժշտական աշխարհները:
Առաջին և երրորդ մասերի տեմպերը թարմ են, ձայնարտադրումը՝ թափանցիկ: Արտիկուլացիոն և ֆրազային տարրերը մանրակրկիտ ձևով մշակված են և ներդաշնակորեն մատուցված: Երաժշտության անկաշկանդ կատարումը լիովին համապատասխանում է  կոնցերտների կենսախինդ էությանը:
Պետք է հատուկ նշել նաև բարձր կատարողական վարպետությունը, որը փայլուն ցուցաբերեց Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Դա առավել նկատելի էր դառնում, երբ, դուրս գալով նվագակցողի կարգավիճակից և կատարելով նախերգանքներ “Ֆիգարոյի ամուսնությունը” և “Դոն Ժուան” օպերաներից՝ նվագախումբը տպավորիչ կերպով ապացուցում էր իր համապատասխանությունը եվրոպական մակարդակին:

Արնդ Ռիխտեր

 

ԱՄԱԶՈՆ

Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ K. 238 and K.415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ժուան» օպերաների նախերգանքները K. 415 (1782): Հատկանշական է, որ նշված ստեղծագործություններում Մոցարտն օգտագործել է նվագախմբային մեծ կազմ: Գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը դաշնամուրային կոնցերտների փայլուն մեկնաբան է, պրոֆեսոր և Բեռլինում գործող «Մենդելսոն Տրիո»-ի անդամ, ունի շուրջ երեք տասնյակից բաղկացած ձայնասկավառակների հավաքածու: Էդուարդ Թոփչյանն է ղեկավարում Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Հայկական Ռապսոդիա»

Արամ Խաչատրյան` Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար

Սուրեն Զաքարյան` Մոնոգրաֆ թավջութակի և նվագախմբի համար

Վաչե Շարաֆյան` Սյուիտ թավջութակի և նվագախմբի համար

Կոմիտաս` Կռունկ

Մենակատար` Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ

Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան

 

Independent. 19 նոյեմբեր, 2011

Շաբաթվա ալբոմ

«Հայկական Ռապսոդիա»

Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի մենակատարությամբ այս հրաշալի հավաքածուն ներառում է Վաչե Շարաֆյանի նոր ստեղծագործությունը, ինչպես նաև Սուրեն Զաքարյանի Մոնոգրաֆը` կամերային չքնաղ ստեղծագործություն, որ սկսվում է թավջութակի` երեք րոպե տևող յուրօրինակ ազատ մենախոսությամբ: Հայ երաժշտությունը երբևէ առավել լավ չի ներկայացվել:      

  

Մայքլ Չերչ

***

Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հրաշալի երաժիշտ է` գերազանց տեխնիկայով և երաժշտականությամբ, երաժշտական ոճերի և զգայականության լայն շրջանակ է ներառում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ` կայուն տեխնիկայով և գեղարվեստորեն գերազանց երաժշտականությամբ  հավասարապես ունակ է բազմաթիվ զգացմունքներ արթնացնել և փայլուն նվագակցում է թավջութակահարին: Խաչատրյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած ռապսոդիան կարող ենք համարել հավաքածուի ամենահաճելի ստեղծագործությունը իր նվագախմբային հարուստ նախամուտքով, որն այնուհետ իր տեղն է զիջում թավջութակին` իր սկզբնամասային կադենցիայով: Անսովոր է ստեղծագործության տոնայնական համակարգը, դյութիչ է մեղեդին` ամբողջ գործի ընթացքում կրկնվող կայուն մոտիվով: Կատարումը հուզական է. նվագախմբի և մենակատարի մրցակցությունը առաջ է բերում ուժեղ դինամիկ և կերպարային հակադրություններ: Չաուշյանն արագաշարժ է ինչպես մի ջութակահար, նրա նվագը զուրկ է չափազանցություններից:

Սուրեն Զաքարյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած Մոնոգրաֆը հակազդող է Խաչատրյանի գործին: Այն սկսվում է լարված, բարձր թրթիռ պարունակող նոտայով: Տոնայնությունը երկար ժամանակ մնում է անկայուն: Այն անորոշ է մնում` անգամ նվագախմբի մուտքից հետո: Զաքարյանը ստեղծում է կերպարային հակադրություններ և տրամադրությունների խաղ` տարբերակելով այն մասերը, երբ թավջութակը առանձնանում է իր մենանվագով (այս հատվածները բավականին հաճելի է լսել):

Նույնը կարելի է ասել Վաչե Շարաֆյանի` թավջութակի և նվագախմբի համար գրած սյուիտի մասին: Հատկապես գրավիչ է երկրորդ մասը իր լուսավոր հնչեղությամբ և լարայինների հոսուն նվագով և երրորդ մասը` Սարաբանդան, թավջութակի արտահայտիչ նվագամասով:

Սկավառակի վերջին ստեղծագործությունը` “Կռունկը”, ցնցող է: Այն ներկայանում է դուդուկ կոչվող փայտյափողային գործիքով: Դյութիչ և խորհրդավոր սկիզբը մելամաղձության զգացողություն է առաջացնում, որ տարածվում է ողջ ստեղծագործության վրա: Կատարողների երեք ձայները միաձուլվում են մեղմ և լուսավոր հնչողության մեջ:

Ամփոփելով, կարող ենք ասել, որ եթե անգամ ստեղծագործությունների մի մասը կարող է ոչ բոլորի ճաշակին հաճելի թվալ, այսուամենայնիվ, հավաքածուն հրաշալի և անքննելի է դարձնում գերազանց երաժիշտների մասնակցությունը, երաժիշտներ, որ փայլուն ներակայացնում են իրենց մշակույթի լավագույն կողմերը:

Վ. Վասան, Ռովի

http://blogs.wcny.org/normans-cds-of-the-week-91111/

http://www.allmusic.com/album/armenian-rhapsody-w271565

http://classical.bestbuy.com/classical/albums.aspx?p_id=Q+++225276&ptype=4&c_id=C++2681374

http://www.scena.org/columns/lebrecht/070219-NL-Cdsoftheweek.html


Concerto: The Strad SELECTION

Ա. Խաչատրյան` Ջութակի կոնցերտ, Դ. Շոստակովիչ` Ջութակի կոնցերտ թիվ 1

Մենակատար` Կատրին Մանուկյան, ջութակ
Դիրիժոր`Էդուարդ Թոփչյան

Խաչատրյանի Ջութակի կոնցերտի` 20-րդ դարի երաժշտարվեստի աներկբա գլուխգործոցի այս կատարման վեհությունն անխոս կապված է երաժիշտների` կոմպոզիտորի հայրենակիցները լինելու փաստին: Հայաստանի նվագախումբը կատարում է նուրբ և ռիթմիկ ոճով, հատկապես գրավիչ է փայտյափողայինների հատվածը: Էդուարդ Թոփչյանն իր ուժերը դրսևորում է գրավչորեն զուսպ` թույլ տալով, որ մենակատարը արտահայտվի ողջ շուքով: Հուզիչ է լարայինների նվագը` հատկապես մենակատարի կադենցիայից հետո, որ սկսվում է կլարնետի հետ նրբին երկխոսությամբ, և Andante sostenuto-ում, երբ լարայինները թախծոտ նվագում են թավջութակների և կոնտրաբասերի պիցիկատոների ներքո:

Կանադահայ ջութակահարուհի Կատրին Մանուկյանն այս ախորժալուր ստեղծագործության պերճախոս մեկնաբանն է: Հնչողությունը մաքուր է` գեղեցիկ զուսպ վիբրատոյով, իսկ նվագը` շքեղորեն արտահայտիչ: Խաչատրյանի վերամբարձ մեղեդայնության նուրբ կենսախնդությունը, որը զգացվում է անգամ օրորոցայինի նմանող Andante-ում, առաջ է գալիս առանց ավելորդ ջանքերի. ջութակն ասես բոցավառվում է արևելյան օդեղեն գորգի նման և այս ու այն կողմ նետվում նրբին զեփյուռից: Սա շարունակվում է մինչև շեշտակի, եռանդուն վերջաբանը: Ընդհանուր առմամբ, սքանչելիորեն գերող առկայծուն կատարում է:

Շոստակովիչի գործն սկսվում է լարայինների թախծալի նվագով: Ողջ առաջին մասը պարուրված է խորհրդավորությամբ: Հիանալի է մենակատարի թախծոտ երկխոսությունը փայտյափողայինների հետ: Սրան հաջորդում է շեշտակի Scherzo-ն` նախորդելով մտասույզ Passacaglia-ին, որին Մանուկյանի նվագն առավել հզորություն է հաղորդում: Մեծածավալ կադենցիան և եզրափակիչ եռանդուն Բուրլեսքը մեկնաբանված են հրաշալիորեն: Ընդհանուր առմամբ, սա հուզիչ և գեղեցիկ ձայնագրություն է:

Marquis
Ռոդերիկ Դունե

***

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ունի կատարողական բարձր ունակություններ: Հատկապես գրավիչ է լարայինների խումբը, որ առանձնանում է իր հնչողությամբ»:

The New York Post

***

«Նվագախմբում բարձրակետային է նրա լարային խումբը: Այն հարուստ է և գունեղ` իր լիաթոք և համաձույլ հնչեղությամբ»:

The Boston Globe

***

«Երկացանկի ընտրությունն ակնհայտորեն նպաստում էր ի ցույց դնելու նվագախմբի առավելությունները: Շոստակովիչի և ծրագրի մյուս ստեղծագործութունների կատարումներն իրականացված էին մեծ ներազդեցությամբ»:

                                                                       Ժոզեֆ Մքլելան,

The Washington Post

***

Արամ Խաչատրյան – 3 Սիմֆոնիաներ, ASV CD

«…Արամ Խաչատրյանի երեք սիմֆոնիաների ձայնագրությունները ընձեռված առաջին հնարավորությունն են ամբողջական պատկերացում ունենալու Խաչատրյանի սիմֆոնիկ գործերի վերաբերյալ: Կատարումն առաջնակարգ է, իսկ ձայնագրության որակն այնպիսին է, ինչի կարիքը երեք ստեղծագործություններն էլ միշտ ունեցել են»:

Fanfare

 

«Խաչատրյանի բազմաթիվ սիրահարները այս ձայնասկավառակն անկասկած կընդունեն: Փայլուն կատարում` դիրիժորի ղեկավարությամբ, ով կատարելապես անկաշկանդ դրսևորվում է այս երաժշտության մեջ»:

Gramophone

***

Շեհերեզադե (ASV CD)

«ASV ընկերությունում «Շեհերեզադե»-ի բոլորովին թարմ և նորովի մոտեցմամբ ներկայացում: Այս փայլուն ձայնագրությունն առանձնանում է աշխուժությամբ և արտահայտչականությամբ, ինչը մեծապես բնորոշ է կատարմանը»:

Penguin Guide

***

«ASV ընկերության նոր ձայնագրությունը ներկայացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վառ և հուզիչ կատարումը: 65 տարի շարունակ նվագախումբը հանդես է եկել առաջնակարգ համերգներով և «Շեհերեզադե»-ն հրաշալի նմուշ է քննարկելու համար: ASV-ի ուղեկից սկավառակն առաջ է բերում նույն կատարողական ուժերը Ռիմսկի-Կորսակովի օպերաների երեք նվագախմբային սյուիտների մեկնաբանությամբ: Սա Ռիմսկի-Կորսակովի լավագույն գործերի հրաշալի հավաքածու է»:

“The Mail”, Hartlepool

Պրոկոֆև` Ռոմեո և Ջուլիետ. Սյուիտներ (ASV CD)

«Հաճելի և բարձրարժեքորեն առաջադրվող ձայնասկավառակ»:

Սպասվող համերգներ

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • «Ամեն» բեմադրության առանցքում «ազգային ինքնաճանաչողության խնդիրն է»
    Հունիսի 23-ին մարզահամերգային համալիրում մեր հանդիսատեսին է ներկայացվում «Ամեն» երաժշտական դրամատիկ-էպիկական շոուն, որին մասնակցում են մեր լավագույն օպերային երգիչները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, «Նարեկ» պարային համույթը, էստրադայ500

Սպասվող համերգներ

  • ՊՈՒՉԻՆԻԻ «ԲՈՀԵՄ» ՕՊԵՐԱՅԻ ՆՈՐ ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    Design by Ani MartikyanՕրը՝  hուլիսի 26, ժ.19:00, 2017թ. /չորեքշաբթի/   ՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ
    Վայրը՝  Արամ Խաչատրյան համերգասրահ

    Պուչինի՝ «Բոհեմ» օպերա 4 գործողությամբ (նոր մեկնաբանություն)

    Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան/

  • ՕՊԵՐԱ ԳԱԼԱ

    Design by Ani MartikyanՕրը՝  hուլիսի 24, ժ.19:00, 2017թ. /երկուշաբթի/
    Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ     ՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ

    Մենակատարներ`

    Անի Յորենց, սոպրանո (Գերմանիա)
    Ջանպիերո Ռուջերի, բարիտոն (Իտալիա)
    Լիպարիտ Ավետիսյան, տենոր
    Դավիթ Բաբայանց,

Համերգներ

Հուլիս 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Հունիս   Օգոստ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

Հովանավորներ

slide
slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide