Էլիսո Բոլկվաձե, դաշնամուր

Ծնվել է Թբիլիսիում՝ բանաստեղծների և գրողների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքում, առաջին անգամ նվագախմբի հետ հանդես գալով յոթ տարեկանում: Լեգենդար դիրիժոր Զուբին Մետայի բնորոշմամբ «Բոլկվաձեն լիակատար վերահսկողություն ունի գործիքի նկատմամբ»: 

Սըր Էնդրյու Դեվիս, դիրիժոր

Սըր Էնդրյու Դեվիսը պատկանում է մեր ժամանակի ամենաճանաչված դիրիժորների թվին: Նրա հագեցած գործունեությունը տևում է կես դարից ավելի: Նա եղել է ամենահայտնի օպերային և սիմֆոնիկ կոլեկտիվների
գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը.

Ա. Բրուքներ: Սիմֆոնիա թիվ 7, մի մաժոր (1881-1883 թթ.)

Ավստրիացի մեծ սիմֆոնիստ Բրուքներն իր ինն սիմֆոնիաները գրել է այն շրջանում, երբ շատերը այդ ժանրը հնացած էին համարումմ իսկ նրա հնարավորությունները՝ սպառված: Նրա թիվ 7 սիմֆոնիայի կատարումը Լայպցիգում (Դիրիժոր՝ Ա.Նիկիշ) և Մյունխենում (դիրիժոր՝ Հ.Լևի) շրջադարձային պահ դարձան հեղինակի կյանքում,

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

Հիմնադրվել է 1936թ.: 1961- ից մինչև օրս նրա գեղարվաստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը: Երգչախումբը արժանի կերպով է ներկայացնում հայրենական երաժշտական մշակույթը աշխարհի տարբեր երկրներում: Հ.Չեքիջյանի ղեկավարության օրոք երգչախմբին 1969-ին շնորհվել են /Ակադեմիական/,

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր

Ծնվել է 1929-ին Ստամբուլում: 1951-53-ին ուսանել է Փարիզի «Ecole normale de Musique» կոնսերվատորիայում:

1958-61-ին սովորել և ավարտել Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Ստամբուլում կազմակերպել և ղեկավարել է,

Դ. Շոստակովիչ: Սիմֆոնիա թիվ 13, b-moll, երկ 113 (“Бабий яр”), (1962թ.)

Կատարողների անսովոր կազմի համար գրված այս վոկալ սիմֆոնիայի համար հիմք հանդիսացան մեծ հեղինակություն վայելող բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի 5 պոեմները, որոնք դարձան հետստալինյան շրջանի առաջավոր մտավորականության խոհերի արտահայտությունը: Հասարակական առաջադիմական խավերում ամենալայն արձագանք
ստացած այս պոեմները,բարձր գեղարվեստական մարմնավորում գտնելով Շոստակովի չի երաժշտության մեջ,

Յուստուս Ֆրանց, դիրիժոր, դաշնակահար, հեռուստատեսային հաղորդումների վարող և հեղինակ

Տասնամյակներ շարունակ Յուստուս Ֆրանցը հանդիսացել է Եվրոպայի երաժշտական կյանքի նշանակալի դեմքերից մեկը, լինելով հայտնի դաշնակահար, նվագախնբերի դիրիժոր, հեռուստատեսային երաժշտական հաղորդուների վարող, Շլեսվիգ-Հոլշտայն փառատոնի և Philharmonie der Nationen նվագախմբի հիմնադիր: Իր նվիրվածության և եռանդի շնորհիվ,

Անուշ Հովհաննիսյան, սոպրանո

Բրիտանական Opera Now ամսագիրն Անուշ Հովհաննիսյանին անվանել է «օպերայի ապագա», The Times օրաթերթը` «2020թ-ին օպերայի դեմքը», իսկ Գերմանական Der Theaterverlag թատերագիրքը՝ «2020թ. ամենաանվանի արտիստներից մեկը»: Միջազգային Օպերային Մրցանակաբաշխության կոմիտեն (International Opera Awards) նրան առաջադրել է 2017թ-ի Լավագույն Երիտասարդ Արտիստ կոչմանը:

Բրիտանահայ սոպրանո Անուշ Հովհաննիսյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է Լոնդոնի Թագավորական Քովենթ Գարդեն Օպերային Թատրոնի <<Յեթե Փարքեր>> 

Սոֆիա Թումանյան, մեցցո-սոպրանո

Սոֆիա Թումանյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է:

Նա բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և միջազգային հարթակներում՝ Վիեննայի «Musikverein Golden Hall»,

Նիկոլայ Էլսբերգ, բաս

Դանիացի բաս Նիկոլայ Էլսբերգը BBC Cardiff Singer of the World Competition-ի մասնակից է: 2020-ին ընդունվել է Դանիայի Թագավորական օպերա և արդեն 2021/22 համերգաշրջանում հանդես է եկել Բոհեմ,

Դին Փաուեր, տենոր

Ինը տարի հանդես գալով Մյունխենի Bayerische Staatsoper օպերային թատրոնի կազմում, իռլանդացի տենոր Դին Փաուերը շուտով միջազգային ասպարեզում սկսեց հանդես գալ որպես մենակատար:

Ծնվել է Քլեյերքասլում (Իռլանդիա): Կրթությունը ստացել է Դուբլինում՝ Մերի Բրենանի և Մեյրիդ Հարլեյի մոտ՝ Royal Irish Academy of Music-ում և 

Բերնդ Գլեմզեր, դաշնամուր

“Badische Zeitung”-ի հիացական բնորոշմամբ «Գլեմզերը գերմանական երաժշտության հրաշք է, որի կատարման մեջ վիրտուոզայնությունը համատեղվում է արվեստագետի հասունության և խորության հետ»:
Արդեն երիտասարդ տարիքում նա դարձել է 17 միջազգային մրցույթների դափնեկիր.

Յո. Բրամս: Սիմֆոնիա թիվ 1, դո մինոր, երկ. 68 (1876թ.)

«Ես երբեք չեմ գրի սիմֆոնիա, — ասել է Բրամսը: — Որքան համարձակություն պիտի ունենաս դրա համար, երբ թիկունքումդ լսում ես հսկայի քայլերը»: Այս խոստովանության մեջ է Բրամսի պատասխանատվությունը՝ Բեթհովենից հետո սիմֆոնիա ստեղծելու հարցում: 1862-ին սկսված նրա աշխատանքը տևել է 14 տարի,

Վ. Ա. Մոցարտ: Դաշնամուրի կոնցերտ թիվ 17, G-dur, KV 453 (1784 թ.)

1780-ականները առանձնահատուկ էին Մոցարտի համար: 1782-1786 ժամանակահատվածում նա ստեղծագործել է դաշնամուրի 15 կոնցերտ: Փայլուն դաշնակահար Մոցարտն իր կոնցերտները գրում էր մեծ մասամբ անձամբ մենանվագելու համար: Սակայն կային բացառություններ: 1784թ.

Լուկաս Վոնդրաչեկ, դաշնամուր

Լուկաս Վոնդրաչեկը 2016-ին շահել է Թագուհի Եղիսաբեթի միջազգային մրցույթի 1-ին մրցանակը և Գրան Պրին:
2023/24 համերգաշրջանում հիշատակելի են դաշնակահարի ելույթները Bamberger Symphoniker-ի հետ Բոստոնում,

Յո. Բրամս: Սիմֆոնիա թիվ 2, ռե մաժոր, երկ. 73 (1877 թ.)

Առաջին կատարումը՝ 1877, Վիեննա, դիրիժոր՝ Հանս Ռիխտեր: Ժամանակակիցները Բրամսի թիվ 2 սիմֆոնիան անվանել են «Հովվերգական»(այս անվանումտ ավելի քան պայմանական է): Ստեղծագործությունը գրվել է Բրամսի կյանքի երջանիկ օրերին,

Ֆ.Շուբերտ: Իտալական ոճով նախերգանք D.590 (1817 թ.)

Շուբերտի հազարից ավելի ստեղծագործություն ընդգրկող ժառանգության մեջ առանձնահատուկ է սիմֆոնիաների և սիմֆոնիկ նախերգանքների տեղը:
Դրանցում դրսևորվեցին Շուբերտի ստեղծագործությանը բոնորշ կերպարների բազմազանությունը, երգային թեմատիզմը, որը բխում է Շուբերտի տաղանդի ինքնատիպությունից: Այս բորոլորը հատուկ է նաև «Իտալական ոճով նախերգանքին»,

Ալինա Չերտաշ, մեցցո սոպրանո

2015-ին ավարտել է Օմսկի Վ. Յա. Շեբալինի անվան երաժշտական ուսումնարանը (քոլեջը), (Նատալյա Օգնեվայայի դասարան), իսկ 2021-ին՝ Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան (պրոֆեսոր Ռուզաննա Լիսիցյանի դասարան): 2014-ից Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու էր: Ալինան համառուսաստանյան և միջազգային վոկալ մրցույթների մրցանակակիր է.

Գ.Մալեր: Սիմֆոնիա թիվ 2 «Հարություն» (1895թ.)

Մեծ հումանիստ արվեստագետ Գուստավ Մալերի թիվ 2 սիմֆոնիան անկրկնելի է իր տեսակի մեջ: Մեկուկեսժամյա հնգամաս այս գործը հեղինակի պատկերացմամբ պիտի դառնար յուրատեսակ ակցիա, ողջ երեկոյի տևողությամբ երաժշտափիլիսոփայական արարողություն: Անսովոր ընդարձակ է սիմֆոնիայում ընդգրկված կերպարների շրջանակը,

Քրիստոֆեր Մոուլդզ, դիրիժոր

Քրիստոֆեր Մոուլդզը փորձառու և բազմակողմանի դիրիժոր է, որը պահանջված է որպես օպերային և սիմֆոնիկ համերգների դիրիժոր: Հատկապես սերտ են նրա կապերը Բեռլինի Staatsoper, Մյունխենի Bayerische Staatsoper և Շտուտգարտի Staatsoper թատրոնների հետ:

Այս համերգաշրջանում Մոուլդզը ղեկավարելու է Orchestre Symphonique de Mulhouse նվագախումբը,

Ջիյուն Լի, ջութակ

Ջիյուն Լին Բեռլինի Staatskapelle-ի կոնցերտմայստերն է: BBC Music Manazine ամսագիրը նրան բնորոշել է որպես «հնչեղ ձայներանգով, վիրտուոզային տեխնիկայով և էներգետիկ ազդեցիկ կատարման տեր երաժիշտ»: 

Վերջերս նա շահել է Կառլ Նիլսենի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակը: Դրան նախորդել են Դավիդ Օյստրախի անվան մրցույթի և Windsor String Competition (2015)-ի 1-ին մրցանակները: 

Ռավել՝ Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր

1930-ին Ռավելը միաժամանակ աշխատում էր դաշնամուրային երկու կոնցերտների վրա, մեկը հռչակավոր Ձախ ձեռքի d-moll կոնցերտն էր Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական դեպքերի վերհուշով, մյուսը «Երկու ձեռքի համար» G-dur կոնցերտն է՝ լուսավոր և լավատեսական,

Արմեն Բաբախանյան, դաշնամուր

Արմեն Բաբախանյանը միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է. Լիդզ, Վեն Կլայբերնի անվան, Դուբլինի մրցույթ, Վիլյամ Կապպել մրցույթ, Ջինա Բաքաուերի մրցույթ և Համաշխարհային դաշնամուրային մրցույթ, դրանով իսկ գրավելով հանդիսատեսի և քննադատների ուշադրությունը: Բաբախանյանը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում,

Ալեքսանդր Մալոֆեև, դաշնամուր

Ալեքսանդր Մալոֆեևի միջազգային ճանաչումը սկիզբ առավ 2014-ին, երբ նա դեռևս 13 տարեկան հասակում հաղթող հանդիսացավ Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթում:

Ալեքսանդրը ծնվել է 2001-ին Մոսկվայում և ներկայումս բնակվում և աշխատում է Բեռլինում: Կրթությունը ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում պրոֆեսորներ Սերգեյ Դորենսկու,

Նարեկ Հախնազարյան, թավջութակ

ՀՀ Վաստակավոր արտիստ (2017)
Ծնվել է 1988-ին՝ Երևանում: Թավջութակ սկսել է սովորել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (պրոֆ. Զարեհ Սարգսյանի դասարան): Կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆ.

Սերգեյ Դոգադին, ջութակ

Ծնվել է 1988-ին՝ Լենինգրադում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի
Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան (պրոֆեսորներ
Վլադիմիր Օվչարեկի և Անդրեյ Դոգադինի ջութակի դասարան):
Մի շարք հեղինակավոր մրցույթներում հաղթանակ տանելուց
հետո Դոգադինը ճանաչում է ձեռք բերել որպես իր սերնդի լավագույն
ջութակահարներից մեկը:

2019-ին Սերգեյը մասնակցել է Չայկովսկու անվան միջազգային
XVI մրցույթին՝ շահելով 1-ին մրցանակ: Նշանակալի հաղթանակների
թվում են նաև Հանովերի Յոզեֆ Յոախիմի անվան միջազգային IX
մրցույթում,

Մարիա Բարակովա, մեցցո սոպրան

Մարիա Բարակովա, մեցցո սոպրանո
Ծնվել է Կեմերովոյում: Երաժշտական կրթությունը ստացել է
Նովոսիբիրսկի Ա.Մուրովի անվան երաժշտական քոլեջում և
Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում:
2017–2021թթ.

Զաուրբեկ Գուգկաև, դիրիժոր

Հյուսիսային Օսիայի-Ալանիայի հանրապետության
Ժողովրդական արտիստ (2022) Ծնվել է Վլադիկավկազում: 2004-ին ավարտել է Վլադիկավկազի Արվեսների ուսումնարանը, իսկ 2011-ին՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆ. Լեոնիդ Կորչմարի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան):
Աշխատել է Սանկտ Պետերբուրգի տարբեր նվագախմբերի հետ,

Լեվ Բակիրով, դաշնամուր

Ծնվել է 2010-ին Պերմում, որտեղ 5 տարեկանից սովորել է տղաների
երգչախմբային կապելլայում: 2020-ին ծնողների հետ տեղափոխվել է
Մոսկվա, որտեղ ներկայումս սովորում է Գնեսսինների անվան
միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում (ՌԴ
Վաստակավոր արտիստ Բորիս Բերեզովսկու դասարան): Լեվ
Բակիրովը միջազգային մրցույթների դափնեկիր է և Գրան Պրի
մրցանակակիր,

Ջորջ Փեհլիվանյան, դիրիժոր

Ջորջ Փեհլիվանյան, դիրիժոր Ծնվել է Բեյրութում՝ երաժշտական ընտանիքում: Փեհլիվանյանի ուղին երաժշտության մեջ սկսվել է ջութակի և դաշնամուրի դասերից՝ երեք և վեց տարեկանում: 1975-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես,

Ռայնհարդ Զեեհաֆեր, դիրիժոր

Ռայնհարդ Զեեհաֆերը ծնվել է Մագդեբուրգում: Իբրև դիրիժոր,
կոմպոզիտոր և դաշնակահար սովորել է Լայպցիգում և Վայմարում՝
Կուրտ Մազուրի և Ռոլֆ Ռոյտերի ղեկավարությամբ: Որպես դիրիժոր
կատարելագործվել է Լեոնարդ Բերնսթայնի և Օտմար Սյուտների մոտ:
1980-ին արժանացել է «Ֆելիքս Մենդելսոն» մրցանակի: Բեռլինի
Komische Oper թատրոնում նրա բեմելը կայացել է «Մադամ Բաթերֆլայ»
օպերայով,

Ասի Մատաթիաս, ջութակ

Ասի Մատաթիասը հանդիսանում է Պինկաս Ցուկերմանի
գեղարվեստական հովանավորյալը: Նրա բեմելը կայացել է 14
տարեկանում Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ՝ Զուբին Մետայի
ղեկավարությամբ: Դրան հաջորդեց Մետայի ղեկավարությամբ ելույթ
ունենալու ևս մեկ հրավերը հաջորդ համերգաշրջանում:Այս
ժամանակից ի վեր տեղի են ունեցել Ասի Մատաթիասի որպես
մենակատարի համերգները աշխարհի տարբեր երկրներում հայտնի
դիրիժորների ղեկավարությամբ.

Ս. Ռախմանինով: «Սիմֆոնիկ պարեր», երկ 45 (1940թ.)

Ստեղծագործությունը նվիրված է առաջին կատարողներին` Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբին և նրա դիրիժոր Յուջին Օրմանդիին (պրեմիերան կայացել է 1941-ին): «Սիմֆոնիկ պարերը» Ռախմանինովի վերջին ստեղծագործությունն է, նրա ամենաողբերգական գործերից մեկը (պատահական չէ,

Յոլ Յում Սոն, դաշնամուր

Յոլ Յում Սոնը իր սերնդի պահանջված դաշնակահարներից է, ով հանդես է գալիս որպես մենակատար, անսամբլիստ և նվագախմբերի ըկերակցությամբ:

Համագործակցել է Լորին Մաազելի, Սըր Նեվիլլ Մարիների,

Էլիսաբեթ Մայեր, սոպրանո

Շվեդական և շվեյցարական սոպրանո Էլիսաբեթ Մայերը այս համերգաշրջանում առաջնախաղային ելույթով հանդես է եկել Ֆիորդիլիջիի դերերգով Այսպես են վարվում բոլոր կանայք օպերայում՝ Ուպսալայի Stadsteater-ում և Պամինայի դերերգով՝ Կախարդական սրինգը օպերայում՝ Royal Swedish Opera-ում:
Նախորդ համերգաշրջանում Էլիսբեթի հիշատակելի ելույթների թվում է Էլիզաբեթը Դոն Կառլոս-ում (Ստոկհոլմի Folkoperan):
Մասնակցել է օպերաների համերգային կատարումներին.

Անդրե Մորշ, բաս

Գերմանացի բարիտոն Անդրե Մորշը ավարտել է Ամստերդամի կոնսերվատորիան, որտեղ սովորել է Մարգրիտ Հոնիգի մոտ: Եղել է Վիլյամ Քրիստիի Le Jardin des Voix անսամբլի անդամ: Արժանացել է Շտուտգարտի ‘Internationaler Wettbewerb für Liedkunst’

Քրիստոֆ Կոնց, դիրիժոր

Deutsche Kammerakademie Neuss am Rhein-ի գլխավոր դիրիժոր:

Orchestre symphonique de Mulhouse նվագախմբի գեղարվեստական ղեկավար (2023-ից):

Ավստրիացի դիրիժոր Քրիստոֆ Կոնցը համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում անվանի նվագախմբերի հետ.

Կայ Կլուգե, տենոր

Ծնվել է Զինդելֆինգենում և երաժ\շտական կրթությունը սկսել է հինգ տարեկանից Aurelius Sängerknaben Calw-ում, որին հաջորդել է նրա մասնակցությունը տղաների մանկական երգչախմբին:

Կլուգեն ավարտել է Կառլսռուհեի Musikhochshule-ն,

Միլան Սիլյանով, բաս/բարիտոն

2021/22 համերգաշրջանում Միլան Սիլյանովը հանդես է եկել Bavarian State Opera-ում Ազատ հրաձիգը, Քիթը, Կախարդական սրինգը, Տոսկա, Խորամանկ աղվեսիկը և այլ օպերաներում, հայտնի դիրիժորների ղեկավարությամբ (Վլադիմիր Յուրովսկի,

Ալլեն Բոքսըր, բաս

2011-13-ին Ալլեն Բոքսըրը եղել է Դրեզդենի Semperoper-ի երիտասարդական անսամբլի մասնակից և շարունակում է իր համագործակցությունը այդ օպերային թատրոնի հետ հանդես գալով Կախարդական սրինգ, Ճակատագրի ուժը,

Էըրոն Շիհըն, տենոր

Էըրոն Շիհընը ճանաչված է որպես բարոկկո երկացանկի հայտնի կատարող: Նա հաջողությամբ ելույթներ է ունենում ինչպես օպերային, այնպես էլ կամերային ժանրերում:Բոստոնի Վաղ երաժշտության փառատոնում Կարպենտիերի La Descente d’Orphée aux Enfers օպերայի ձայնագրության համար 2015-ին արժանացել է GRAMMY մրցանակի՝ Լավագույն օպերային ձայնագրություն անվանակարգում:

Ընդարձակ է Շիհընի օպերային երկացանկը:

Բորիս Գոդունով,

Մոյրա Թերիզ Քարմեկ, մեցցո սոպրանո

Ամերիկյան մեցցո սոպրանո Մոյրա Թերիզ Քարմեկը 2022 թվականի Operalia մրցույթի 3-րդ մրցանակի դափնեկիր է: Opera News պարբերականը նրան որակել է որպես «հնչեղ մեցցո սոպրանոյի տեր երգչուհի՝ վառ մետաղական երանգով»:

Մոյրա Թերիզ Քարմեկը մի շարք մրցույթների դափնեկիր է և հաղթող.

Ջեսիկա Նայլս, սոպրանո

Ջեսիկա Նայլսի լայն երկացանկն ընդգրկում է օպերաներից մինչև կամերային դասական ստեղծագործություններ, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Սակայն, նա մասնավորապես հայտնի է իր բարոկկո երկացանկով՝ Les Arts Florissants և ACRONYM հնագույն երաժշտության անսամբլների հետ իր ելույթներով:

Ջեսիկա Նայլսը հանդես է եկել մի շարք հեղինակավոր փառատոներին.

Ջինգ Ժաո, թավջութակ

Ջինգ Ժաոն Չինաստանի իր սերնդի առաջատար թավջութակահարներից է: 2005-ին արժանացել է Մյունխենի ARD International Competition-ի 1-ին մրցանակի, իսկ 2009-ին ստացել է Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակը:

Մեծանուն մաեստրո Սեյջի Օզավան Ջինգ Ժաոյին ընտրել է որպես մենակատար՝ ջութակահար Վադիմ Ռեպինի,

Մ. Ռավել: Բոլերո (1928թ.)

Մ. Ռավել: Բոլերո (1928թ.)

Առաջին կատարումը` 1928, Փարիզ, դիրիժոր` Վ. Ստրարամ: «Խորեոգրաֆիկ պատկեր»` այդպես է բնորոշել հեղինակը իր ամենալայն ճանաչումն ստացած այս գործը,

Հ. Բեռլիոզ: «Ֆանտաստիկական սիմֆոնիա», երկ 14, 1830թ.

Հ. Բեռլիոզ: «Ֆանտաստիկական սիմֆոնիա», երկ 14, 1830թ.

Բեռլիոզը ռոմանտիզմի դարաշրջանի ծրագրային երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից է: Նրա «Ֆանտաստիկական սիմֆոնիան» ունի ինքնակենսագրական երանգ: Հեղինակն այն անվանել է «Դրվագ արտիստի կյանքից»: Պարտիտուրի առաջին էջում նա հրապարակել է իր իսկ հորինած գրական ծրագիրը,

Արտյոմ Դերվոյեդ, կիթառ

Միջազգային համերգասրահների մշտական հյուր, 16 հեղինակավոր մրցույթների հաղթող Արտյոմ Դերվոյեդին իրավամբ անվանել են «Կիթառի արքա»: Նա ծնվել է Դոնի Ռոստովում: Կրթությունը ստացել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում,

Իսաբել Մարտինես, կիթառ

«Մարտինեսի գործիքի հնչողությունն աչքի է ընկնում ջերմությամբ և նրբերանգների հարստությամբ…» Melomano Magazine

Իսաբել Մարտինեսը Իսպանիայի իր սերնդի առաջատար կիթառահարներից է: Ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրների հեղինակավոր համերգասրահներում.

Մ.դե Ֆալյա: «Եռանկյունի գլխարկը» բալետ, 1919թ.

Իսպանական երաժշտության դասական Մանուել դե Ֆալյայի «Եռանկյունի գլխարկը» բալետը գրվել է ըստ Պեդրո Ալարկոնի վիպակի: Սյուժեի հիմքում գոռոզ քաղաքագլխի պատմությունն է (եռանկյունի գլխարկը նրա պաշտոնի խորհրդանիշն է),

Խուան Անտոնիո Ռամիրես, դիրիժոր

Խուան Անտոնիո Ռամիրեսը իրավամբ համարվում է բազմակողմանի արտիստ: Դրա վկայությունն է նրա երեսունամյա արգասավոր գործունեությունը:

Ռամիրեսը աշխատել է բազմաթիվ աչքի ընկնող նվագախմբերի հետ.

Ն.Ռիմսկի-Կորսակով: Իսպանական կապրիչո, երկ 34, 1887թ.

Առաջին կատարումը՝ Սանկտ Պետերբուրգ, 1887թ., դիրիժոր՝ հեղինակ: Այս ստեղծագործությունը իր կայուն տեղն ունի սիմֆոնիկ նվագախմբերի երկացանկում: Սկզբնական տարբերակում ծրագրված էր իբրև «Ֆանտազիա» մենանվագող ջութակի և նվագախմբի համար: Հիմքում ընկած են բուն իսպանական մեղեդիներ՝ «Իսպանական ժողովրդական պարեր» ժողովածուից: Վերջնական տարբերակում նույն նյութը օգտագործվել է նվագախմբային հնգամաս սյուիտում.

Լյուկա Դեբարգ, դաշնամուր

«Գլեն Գուլդի Մոսկվա այցելությունից և Վեն Կլայբերնի՝ Չայկովսկու անվան մրցույթում հաղթելուց ի վեր, ոչ մի ուրիշ օտարազգի դաշնակահար չի առաջացրել այդպիսի հետաքրքրություն, ինչպես Լյուկա Դեբարգը»:
Օլիվեր Մելամի,

Դորոթեա Հերբերթ, սոպրանո

Դորոթեա Հերբերթ, սոպրանո (Գերմանիա)

Գերմանացի սոպրանո Դորոթեա Հերբերթի արտիստիզմը բազմիցս ոգևորել է երաժշտական քննադատներին: Դորոթեան հանդիսանում է վագներյան ընկերության մրցույթի ֆինալիստ (2014) և վագներյան կրթաթոշակառու: Երգչուհին Մյունխենի «Ռիխարդ Շտրաուս» կոնսերվատորիայի ամենաերիտասարդ ուսանողներից էր,

Դ. Շոստակովիչ: Սիմֆոնիա թիվ 10, մի մինոր, երկ 93 (1953թ.)

Դ. Շոստակովիչ: Սիմֆոնիա թիվ 10, մի մինոր, երկ 93 (1953թ.)

Առաջին կատարումը` 1953, Լենինգրադ, դիրիժոր` Եվգենի Մրավինսկի:

20-րդ դարի խոշորագույն սիմֆոնիստ Շոստակովիչն իր սիմֆոնիաները դիտում էր որպես կյանքի հարուստ իրարամերժ երևույթները մարմնավորելու ասպարեզ: Թիվ 7 և թիվ 8 («պատերազմական») սիմֆոնիաներին հաջորդեց թիվ 9,

Դիրք Կաֆտան, դիրիժոր

2017-ին Դիրք Կաֆտանը նշանակվել է Բոննի Բեթհովեն նվագախմբի և oպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար:

2022/23թթ. ծրագրված համերգներից բացի Դիրք Կաֆտանը նույն համերգաշրջանում ղեկավարելու է Կուրտ Վայլի «Մահագոնի» և Ֆրանց Շրեկերի հազվադեպ կատարվող «Սատանայի երգը» օպերաները: Ծրագրված համերգաշարերում Դիրք Կաֆտանի հետ հանդես են եկել Մաթիաս Բրանդտը և Ռաֆիկ Շեմին,

Վլադիմիր Մեզենցև, գալարափող

Ծնվել է Ռուսաստանում: Գալարափող սկսել է նվագել 12 տարեկանում Տալովի ՄԵԴ-ում: 13 տարեկանում դարձել է Փողային գործիքների համառուսաստանյան երիտասարդական բաց մրցույթի դափնեկիր (“PIFFERARI”, Մոսկվա): 2008-ին ընդունվել է Գնեսսինների անվան պետական քոլեջ՝ պրոֆ.

Ա. Բրուքներ: Սիմֆոնիա թիվ 4 (Ռոմանտիկական), 1874թ., վերջին խմբ. 1880թ.

Ա. Բրուքներ: Սիմֆոնիա թիվ 4 (Ռոմանտիկական), 1874թ., վերջին խմբ. 1880թ.

Առաջին կատարումը՝ 1881, Վիեննա, դիրիժոր՝ Հ. Ռիխտեր: Ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները ինը սիմֆոնիաների հեղինակ է: Նա ստեղծագործում էր այն դարաշրջանում,

Ռ. Շտրաուս: Վերջին չորս երգ (1948թ.)

Ռ. Շտրաուս: Վերջին չորս երգ (1948թ.)

Առաջին կատարումը` 1950, Լոնդոն, մեներգչուհի Քիրստեն Ֆլագսթադ, դիրիժոր` Վ. Ֆուրթվենգլեր: Այս շարքն ընդգրկում է Հերման Հեսսեի խոսքերով 3 երգ («Քուն մտնելու պահին»,

Ռ. Շտրաուս: «Այսպես խոսեց Զրադաշտը» սիմֆոնիկ պոեմ (1896թ.)

Ռ. Շտրաուս: «Այսպես խոսեց Զրադաշտը» սիմֆոնիկ պոեմ (1896թ.)

Հայտնի են Ռ. Շտրաուսի «Դոն Ժուան» պոեմը ըստ Լենաուի, «Դոն Կիխոտ» պոեմը ըստ Սերվանտեսի, «Թիլ Ուլենշպիգել» պոեմը ըստ ժողովրդական լեգենդի և այլ պոեմներ:

«Այսպես խոսեց Զրադաշտը» ստեղծագործության հիմքում է Նիցշեի համանուն փիլիսոփայական պոեմը,

Ա. Բրուքներ: Սիմֆոնիա թիվ 2, դո մինոր (1872-1873թթ.; 2-րդ խմբագրություն՝ 1877թ.)

Ավստրիացի ականավոր կոմպոզիտոր Անտոն Բրուքների ժառանգության մեջ կենտրոնական տեղ ունեն նրա ինը մեծակերտ սիմֆոնիաները: Կոմպոզիտորը մշակել է սիմֆոնիայի կառուցվածքի իր ուրույն տեսակը, որն իր հիմքում ունենալով վիեննական դասականների սիմֆոնիաների քառամաս ցիկլը,

Վալենտին Ուրյուպին, դիրիժոր

Վալենտին Ուրյուպինը մինչ իր դիրիժորական գործունեության սկիզբը անուն է վաստակել որպես կլարնետահար՝ հաղթելով ավելի քան 20 միջազգային մրցույթներում:

Ներկայումս նա հաջողությամբ համատեղում է մենակատար կլարնետահարի և դիրիժորի հագեցած գործունեությունը:
Այս համերգաշրջանի նշանակալի երևույթներից է նրա վերադարձը Ֆրանկֆուրտի օպերա՝ Չայկովսկու «Чародейка» օպերայի նոր բեմադրությունը ղեկավարելու հրավերով: Նույն թատրոնում նախորդ համերգաշրջանում նա ղեկավարել էր Իոլանտա և Էդիպ արքա օպերաները: Ուրյուպինը սիմֆոնիկ ծրագիր է ղեկավարել Phion —

Վ.Ա. Մոցարտ: Սիմֆոնիա թիվ 36, C-dur, K.425 «Լինց» (1783թ.)

Վ.Ա. Մոցարտ: Սիմֆոնիա թիվ 36, C-dur, K.425 «Լինց» (1783թ.)

Առաջին կատարումը` 1783թ. Լինց, դիրիժոր` հեղինակ: Զալցբուրգից Վիեննա կատարած ուղևորության ժամանակ Մոցարտը իջևանել է Լինցում իր վաղեմի բարեկամի տանը: Նախատեսվում էր Մոցարտի հեղինակային երեկոն` Լինցում 1783թ.

Յան Սիբելիուս: Ջութակի կոնցերտ, երկ 47 (1903թ.)

Յան Սիբելիուս: Ջութակի կոնցերտ, երկ 47 (1903թ.)

Առաջին կատարումը՝ 1904, Հելսինկի, մենակատար՝ Վ.Նովաչեկ, դիրիժոր՝ հեղինակ:

Ֆիննական երաժշտության դասական Սիբելիուսի ստեղծագործության մեջ առաջատար է սիմֆոնիկ ժանրը (մեծակերտ յոթ սիմֆոնիաներ,

Ջորջե Թուդորաքե, ջութակ

«Թուդորաքեն իր սերնդի ամենաօժտված ջութակահարներից է»:
Ժան-Ժակ Կանտորով

Ջորջե Թուդորաքեն Orchester Philharmonique Royal de Liège (OPRL) նվագախմբի կոնցերտմայստերն է և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ “Leader”-ը: Ջութակ սկսել է նվագել 5 տարեկանից Ստեֆան Գեորգիուի և Մագդալենա Ուրսուի մոտ՝ Բուխարեստի Դինու Լիպատիի անվան Արվեստների ազգային քոլեջում: 2007-ին կրթությունը շարունակել է Փարիզի Conservatoire National Supérieur de Musique et de Danse-ում՝ Ժան-Ժակ Կանտորովի և Սվետլին Ռուսևի մոտ: Ջութակ մասնագիտությամբ ավարտել է ուսումը՝ արժանանալով Առաջին մրցանակի,

Վոլֆգանգ Ա.Մոցարտ: Կոնցերտ երկու դաշնամուրի և նվագախմբի համար, Es-dur, KV 365 (1779թ.)

Վոլֆգանգ Ա.Մոցարտ: Կոնցերտ երկու դաշնամուրի և նվագախմբի համար, Es-dur, KV 365 (1779թ.)

Այս հռչակավոր կոնցերտը Մոցարտը գրել է 23 տարեկանում՝ հարազատ Զալցբուրգում՝ հերթական հյուրախաղերի կապակցությամբ:

Մենակատարներ էին դառնալու ինքը՝ Վոլֆգանգը և նրա սիրելի քույր Նաներլը: Սակայն,

Վլադիսլավ Սուլիմսկի, բարիտոն

Վերդիական բարիտոն, բելոռուս Վլադիմիր Սուլիմսկին արագորեն հեղինակություն է վաստակել որպես աշխարհի առաջատար օպերային երգիչ:

2018-ին կայացել է Սուլիմսկու դեբյուտը Salzburg Festival-ում Տոմսկու (Պիկ թագուհին)՝ Մարիս Յանսոնսի ղեկավարությամբ ապա ելույթները Կոմս դի Լունայի դերերգով (Տրուբադուր) Բեռլինի State Opera-ում,

Հիբլա Գերզմավա, սոպրանո

Հիբլա Գերզմավան համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգչուհիներից է։ Իր լուսավոր ու պարզ, զգացմունքային ու կրակոտ անհատականության շնորհիվ երգչուհին ստանձնում է ամենահայտնի օպերաների գլխավոր դերերը։ Մարմնավորելով իր հերոսուհիների կերպարները՝ նա հետևում է ոչ միայն դիրիժորի ուղղորդմանը,

Արսեն Սողոմոնյան, տենոր

Արսեն Սողոմոնյանը մեծ հեղինակություն է ձեռք բերել դրամատիկական տենորի իր երկացանկով: Նրա դեբյուտը որպես տենոր կայացել է 2017թ. մարտին՝ Կավարադոսիի դերերգով («Տոսկա») Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի օպերային թատրոնում և արժանացել է բարձր գնահատանքի: Այնուհետև Սողոմոնյանը հրավիրվել է Բեռլին՝ հանդես գալու Օթելլոյի դերերգով Վերդիի համանուն օպերայում,

Դալի Գուցերիևա, թավջութակ

Դալի Գուցերիևան ռուս թավջութակահարների երիտասարդ սերնդի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից է:

Նա հաղթող է ճանաչվել Ստանիսլավ Կնուշևիցկու անվան թավջութակահարների միջազգային մրցույթում, Բրյուսելի 2-րդ միջազգային մրցույթում և Օդինի միջազգային երաժշտական մրցույթում:

2022-ին նա բացարձակ հաղթող է ճանաչվել Մանչեստերի միջազգային մրցույթում և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության միջազգային մրցույթում:

Դալիի մոտակա ելույթներն ընդգրկում են համերգներ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ,

Ադամ Գուցերիև, դաշնամուր

17-ամյա դաշնակահար Ադամ Գուցերիևը սովորում է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի 11-րդ դասարանում:

2017-ին Ադամը հաղթող ճանաչվեց Իտալիայի AMIGDALA երիտասարդ դաշնակահարների 7-րդ միջազգային մրցույթում,

Թոմաս Զանդերլինգ, դիրիժոր

Թ. Զանդերլինգը ծնվել է Նովոսիբիրսկում, հայտնի դիրիժոր Կուրտ Զանդերլինգի ընտանիքում: Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը, ապա և Բեռլինի Հանս Այսլեր բարձրագույն երաժշտական դպրոցը:

24 տարեկանում դարձել է Հալլեի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում ղեկավարել է Արևելյան Գերմանիայի առաջատար սիմֆոնիկ նվագախմբերը,

Պ.Ի. Չայկովսկու անվան պետական ակադեմիական Մեծ սիմֆոնիկ նվագախումբ

Պ.Ի. Չայկովսկու անվան պետական ակադեմիական Մեծ սիմֆոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Ֆեդոսեև

Սկզբում՝ Համամիութենական ռադիոյի և կենտրոնական հեռուստատեսության Մեծ սիմֆոնիկ նվագախումբ անունը կրող այս կոլեկտիվը հիմնադրվել է 1930-ին,

Պ.Ի. Չայկովսկի: Սիմֆոնիա թիվ 5, մի մինոր, երկ 64 (1888թ.)

Առաջին կատարումը Պետերբուրգ, 1888, դիրիժոր` հեղինակ: Չայկովսկուն մշտապես հուզող ՙմարդը և ճակատագիրը՚ թեման իր ցայտուն մարմնավորումն է ստացել հատկապես նրա վերջին երեք սիմֆոնիաներում: Թիվ 5 սիմֆոնիայի բնորոշ միջոցներից է նախաբանի մռայլև չարագույժ թեման,

Պ.Ի. Չայկովսկի: Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, սի բեմոլ մինոր, երկ 23 (1875թ.)

Առաջին կատարումը` 1875, Բոստոն, դիրիժոր` Բ.-Ն. Լանգ, մենակատար` Հանս Բյուլով, որին և նվիրված է Կոնցերտը: Չայկովսկու այս գլուխգործոցը զարմանալի ներդաշնակությամբ միավորում է զարգացման հզոր թափը և մտերմիկ քնարականությունը: Դա յուրատեսակ սիմֆոնիա է` դաշնամուրի և նվագախմբի համար: Որպես իրավահավասար մրցակիցներ հանդես են գալիս մենակատարը և նվագախումբը: Ողջ ստեղծագործությունը ներթափանցված է ռուսական և ուկրաինական ժողովրդական երգերի դարձվածքներով: Բեթհովենի,

Միխայիլ Պլետնյով, դաշնամուր

Մեր ժամանակի ամենաճանաչված բազմակողմանի երաժիշտներից մեկը՝ Միխայիլ Պլետնովը, միավորում է դաշնակահարի, դիրիժորի և կոմպոզիտորի հազվագյուտ օժտվածությունը:

Մ. Պլետնյովը ծնվել է 1957-ին Արխանգելսկում՝ երաժիշտների ընտանիքում: 16 տարեկանում նա դարձել է Փարիզի դաշնակահարների երիտասարդական մրցույթի դափնեկիր: 1974-79-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում պրոֆ.

Վլադիմիր Ֆեդոսեև, դիրիժոր

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Ֆեդոսեևը մեր օրերի ամենաճանաչված դիրիժորներից է, որի անունը կապված է աշխարհի բազմաթիվ նվագախմբերի հետ:

Մաեստրոն Տոկիոյի Ֆիլհարմոնիայի, Բավարիայի ռադիոյի,

Հ. Բեռլիոզ: «Ֆանտաստիկական սիմֆոնիա», երկ 14, 1830թ.

Բեռլիոզը ռոմանտիզմի դարաշրջանի ծրագրային երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից է: Նրա «Ֆանտաստիկական սիմֆոնիան» ունի ինքնակենսագրական երանգ: Հեղինակն այն անվանել է «Դրվագ արտիստի կյանքից»: Պարտիտուրի առաջին էջում նա հրապարակել է իր իսկ հորինած գրական ծրագիրը,

Նիկոլայ Լուգանսկի, դաշնամուր

Նիկոլայ Լուգանսկին մի դաշնակահար է, ով զգացմունքն ու նրբագեղությունը համատեղում է հզոր վիրտուոզության հետ: Ճանաչված լինելով որպես ռուսական և ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ, Լուգանսկին աչքի է ընկնում Ռախմանինովի,

Շառլ Դյութուա, դիրիժոր

Շառլ Դյություան 2017-ին արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնց թվում է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի Ոսկե մեդալը:

Ներկայումս հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորը:

Եղել է London Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:

32 տարի շարունակ համագործակցել է Philadelphia Orchestra-ի հետ և յուրաքանչյուր համերգաշրջանում հանդես է եկել Չիկագոյի,

Դանիելե դի Բոնավենտուրա, բանդոնեոն

Դանիելե դի Բոնավենտուրան կոմպոզիտոր է, երաժշտական փոխադրումների հեղինակ և դաշնակահար-բանդոնեոնահար:

Ծնվել է 1966-ին Իտալիայի Մարկե շրջանի Ֆեռմո քաղաքում: Դասական երաժշտության ասպարեզում կրթությունը սկսել է 8 տարեկանում՝ ընտրելով դաշնամուր,

Սոֆյա Վարդանյան, ջութակ

Ծնվել է 1999-ին Երևանում`երաժիշտների ընտանիքում: Կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում (2007-2014, 2014-2017 պրոֆ. Ալեքսանդր Կոսեմյան, պրոֆ. Արտաշես Մկրտչյան) և Գերմանիայում՝ Hochschule für Musik Detmold-ում (2017-2022,

Միքայել Նավասարդյան, թավջութակ

Ծնվել է 1992-ին Երևանում։ Արժանացել է (2007թ.) Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: 2006թ. դարձել է Վ.Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակառու,

Նիկողայոս Վարդանյան, թավջութակ

Ծնվել է 1959-ին Երևանում` անվանի երաժիշտների ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.Գերոնտի Թալալ յանի դասարան): 1986-ից Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է, որի կազմում մասնակցել է բազմաթիվ հյուրախաղերի և փառատոների` Հայաստանում և արտասահմանում: Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կազմակերպված՝ Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված համերգում որպես մենակատար-կոնտրաբասահար հանդես է եկել հայտնի կոմպոզիտորի և ՀԱՖՆ-ի հետ (2012):
Որպես կամերային երաժիշտ համագործակցել է Դայշին Կաշիմոտոյի,

Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ

Ծնվել է 1978-ին Երևանում, երաժշտի ընտանիքում: Սովորել է Գ. Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2001-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ`Ալեքսանդր Կոսեմյանի դասարան): 1999-2012թթ.

Յանա Դարյան, ալտ

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը, Կոմիտասի անվ. կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Սերգեյ Խաչատրյանի դասարան): Ուսումը շարունակել է Hochschule fur Musik und Theater Bern-ում՝ պրոֆ.

Կարմեն Թոսունյան, ջութակ

Հայաստանի վաստակավոր արտիստ, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը պատանի տարիքում արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչմանը: Նա սոովորել է Երևանի կոնսերվատորիայում Արա Բոգդանյանի դասարանում, իսկ ասպիրանտուրայում՝ պրոֆ.

Աննա Գյոգչ յան, ալտ

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Ալբերտ Բրուտյանի դասարան): Ուսման տարիներին վարպետության դասեր է առել Քիմ Քաշքաշյանից, Փիթեր Ունջյանից և այլ հայտնի ալտահարներից:
Որպես մենակատար և ալտերի խմբի կոնցերտմայստեր հյուրախաղերով հանդես է եկել տարբեր անսամբլների կազմում` Հայաստանի,

Միքայել Ոսկանյան, թավջութակ

Ծնվել է 2003-ին Երևանում: Միքայելը միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր է. Anna Kull Cello Competition, AGBU Discovers Talents, King’s Peak մրցույթներ: 2020-ից սովորում է Նիդեռլանդների Conservatorium Maastricht-ում՝ Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ: Ելույթներ է ունեցել Եվրոպայում,