Նարե Արղամանյանի համար «կանաչ լույս» է վառել ճապոնացի դաշնակահար Միցուկո Ուչիդան
Վիեննաբնակ երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարե Արղամանյանը Ցյուրիխի, Բեռլինի, Վիեննայի, Դորտմունդի, Տոկիոյի, Թել-Ավիվի եւ այլ հայտնի համերգասրահներում մենահամերգներ ունենալուց, ամերիկյան, կանադական եւ այլ նվագախմբերի հետ համերգներից հետո, առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 9-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան), ներկայացավ հայ երաժշտասերին: (more…)
Tags:"Առավոտ" օրաթերթ, Samvel Danielyan.
Ինչպես միշտ, այս տարի էլ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հատուկ ելույթ կունենա` ոգեկոչելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Այսօր ՀՊՖՆ-ն հանդես կգա համերգով, որի ժամանակ կհնչի Ռոսինիի«Stabat Mater» ստեղծագործությունը: Համերգին մասնակցում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Որպես մենակատարներ` հանդես կգան հայազգի հռչակավոր մեներգիչներ Կարինե Բաբաջանյանը՝ սոպրանո (Գերմանիա), Ջուլիետ Գալստյանը` մեցցո-սոպրանո (Շվեյցարիա), Պերճ Քարազյանը` տենոր (Հայաստան), Հայկ Դեինյանը` բաս (Գերմանիա): Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Համերգն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի` «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում: (more…)
Tags:Karine Harutyunyan, ԵՐԿԻՐ.
Դրա համար էլ, ըստ իտալացի դիրիժորի, Արեւմուտքում փոխանակվում են ներկայացումներով ու դեկորներով
Իտալացի օպերային դիրիժոր Ռոբերտո Ջանոլան մեքսիկյան հերթական հյուրախաղերից հետո, 22 ժամ օդային ճանապարհ կտրելով եւ ընդամենը 2-3 ժամ հանգստանալուց հետո, առաջին փորձն անցկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ: Հյուրախաղորդ դիրիժորի եւ ՀՊՖՆ-ի համերգը կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին: (more…)
Tags:Aravot Daily, Samvel Danielyan.

Այս տաղանդավոր երիտասարդը երաժշտական փայլուն կրթություն է ստացել` ուսում առնելով հայտնի երաժշտներ Հ.Բոգդանյանի, Զ.Բրոնի, Ի.Ստեռնի, Մ.Սոլովյովի ղեկավարությամբ: Համերգներ է ունեցել աշխարհահռչակ դիրիժորների եւ լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ (Կ.Աբբադո, Վ.Գերգիեւ, Ա.Կաց եւ այլք), հանդես է եկել հայտնի համերգասրահներում` Tivoli, Concertgebouw, Royal Festival, Giuseppe Verdi թատրոն, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ և այլուր:
Միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանը պարբերաբար համերգներ է տալիս նաեւ Հայաստանում: Վերջերս էլ որպես մենակատար հրավիրված էր Երեւան‘ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացնելու Պագանինիի Ջութակի 3-րդ կոնցերտը (դիրիժոր` Վոլտե Ջոնգի):
-Փաստորեն, երաժշտի ուղին սկսել եք Երեւանում:
-Այո, առաջին քայլերս արել եմ Ա.Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում: Այնուհետեւ տեղափոխվել եմ Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: Այնտեղ ինձ բախտ վիճակվեց սովորելու ճանաչված մանկավարժ Բոգդանյանի դասարանում: Դպրոցն ավարտելուց հետո Նովոսիբիրսկից հրավեր ստացա սովորելու Զախար Բրունոյի դասարանում: Ապա սկսվեցին համերգային շրջագայություններս:
-Ինչո՞ւ ընտրեցիք ջութակը:
-Մինչ ջութակի դասարան ընդունվելս փորձեցի դաշնամուրի դասարան ընդունվել, սակայն… ասացին, թե ընդունակություններս չեն ներում: Բայց եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ ինձ միշտ էլ ձգել է ջութակը: Ծնվել-մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորն էլ սիրել¬գնահատել են դասական երաժշտությունը£ Պապս օպերայի սիրահար էր: Կարելի է ասել, որ անգիր գիտեր օպերային գրեթե բոլոր հայտնի դերերգերը: Հավանաբար երաժշտության հանդեպ այս մեծ սերն ինձ գեներով է փոխանցվել: Մայրս էլ երաժշտական կրթություն ուներ: Հետ նայելով‘ միշտ շնորհակալությունս եմ ասում մորս, ում օգնությամբ ընտրեցի այս ճանապարհը, ուժերս ուղղորդվեցին այնտեղ, որտեղ կարողացա առավելագույնս դրսեւորվել:
-Բեմ բարձրանալիս չե՞ք հուզվում:
-Առանց հուզմունքի անհնար է, բայց ես ամեն ինչ անում եմ, որ այն նվագելիս ինձ չխանգարի: Բեմից երբեւէ չեմ վախեցել:
-Ձեզ ծանո՞թ է նախանձի զգացումը:
-Նախանձը‘ ոչ, բայց առողջ մրցակցությունն ինչ¬որ առումով խթան է, որ ստիպում է քեզ էլ գնահատել սեփական ուժերդ եւ կանգ չառնել, չբավարարվել ձեռք բերած արդյունքով: Իրականում դժվար է կողքից ինքդ քեզ վրա հայացք գցելը, ոչ կատարյալ կողմերդ տեսնելն ու գնահատելը:
-Այդ դեպքում ո՞վ է Ձեր քննադատը, ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար շատ կարեւոր:
-Իմ քննադատը առաջին հերթին ես եմ, ինքս ինձնից պետք է գոհ մնամ: Թանկ են ինձ համար մեծ երաժիշտների խոսքերը: Վերջերս կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն էր եկել համերգի եւ բարձր գնահատեց իմ կատարումը: Անչափ հաճելի էր: Նրա կարծիքն ինձ համար չափազանց թանկ է:
-Նիկոլայ, բարդ ստեղծագործություններ եք միշտ կատարում: Որքա՞ն ժամանակ է ձեզանից խլում երաժշտությունը:
-Առաջ ավելի շատ ժամանակ էի ծախսում երաժշտության վրա, այժմ`օրական մոտավորապես 5-6 ժամ, երբեմն‘ ավելի շատ: Ընդ որում, միշտ չէ, որ պետք է ֆիզիկապես մատներդ վարժեցնես, երբեմն կարելի է պարզապես նստել, ի մի բերել մտքերը: Կատարելու առումով թերեւս ամենադժվարը Պագանինիի երաժշտությունն է: Շատ էներգիա է խլում կատարողից: Ես նախընտրում եմ ամբողջական շարքեր ընդգրկող ծրագրեր, ինչպես, օրինակ, Բեթհովենի 10 սոնատները ջութակի եւ դաշնամուրի համար: (Նշենք, որ մեկ համերգի ընթացքում Նիկոլայ Մադոյանը կատարում է Պագանինիի 24 կապրիսները, Բախի մենանվագ սոնատները եւ պարտիտները, ջութակի եւ կլավիրի համար 6 սոնատները, ինչպես եւ Մենդելսոնի, Բրամսի, Գրիգի, Պրոկոֆեւի սոնատները.- Վ.Մ.):
-Ձեզ իսկապես կարելի է նախանձել: Բավական է միայն կարդալ այն պատկառելի դիրիժորների անունները, որոնց հետ համագործակցել եք: Ո՞ւմ հետ էր ավելի հետաքրքիր աշխատելը:
-Իսկապես, շատ ու շատ դիրիժորների հետ եմ աշխատել, ընդ որում` մեծանուն դիրիժորների: Անասելի ազդեցություն է թողել ինձ վրա Առնոլդ Կացը:
-Դուք Երեւանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր եք, նշենք‘ ամենաերիտասարդ պրոֆեսորը, պարգեւատրվել եք ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՙԵրեւանի զինանշան՚ հուշամեդալով, 2002-ին ստացել եք ՀՀ նախագահի մրցանակը, 2004-ին Ձեզ շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
-Շնորհակալ եմ, որ հայրենիքում ինձ գնահատում են: Արդեն 20 տարի ապրում եմ Գերմանիայում, բայց հաճախ եմ գալիս Երեւան: Դրսում էլ միշտ պրոպագանդում եմ հայ կոմպոզիտորներին‘ Բաբաջանյան, Խաչատրյան: Արտասահմանյան հանդիսականը նրանց ստեղծագործությունները ջերմորեն է ընդունում:
-Ձեր հարցազրույցներում միշտ խուսափում եք անձնական թեմայի շուրջ խոսելուց: Ինչո՞ւ:
-Չէ, նման բան չկա: Չեմ թաքցնում‘ ընկերուհի ունեմ:
-Եվ վերջին հարցը, երբ Ձեզ ծափահարում են` հավատո՞ւմ եք, որ հանդիսատեսը անկեղծ է: Ասում են` երբեմն դահլիճը տուրք է տալիս քաղաքավարությանը:
-Կարծում եմ` հանդիսականը ամենալավ բարոմետրն է: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը, դահլիճը միշտ էմոցիոնալ վերելք ապրի:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Nikolay Madoyan – L.van Beethoven Sonata N7-Allegro con brio
Tags:Vlad Mouradyan, Եթեր, Վլադ Մուրադյան.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես մամլո ասոիլիսի ժամանակ նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, այս տարի սպասվում են Վարդան Աճեմյանի, Մելիք Մավիսակալյանի նոր ստեղծագործությունների պրեմիերաները, ինչպես նաև Երվանդ Երկանյանի «Կայսր» և Վաչե Շարաֆյանի «Աբգար թագավոր» օպերաների պրեմիերաները և այլ ստեղծագործություններ:
Թոփչյանը դասական երաժշտության սիրահարներին խորհուրդ է տալիս չմտածել, որ եթե հեղինակները ժամանակակից են, ապա նրանց ստեղծագործությունները դժվար է լսել: Նա հիշեցնում է, որ դասական երաժշտությունը միայն Մոցարտ չէ:
22 փետրվարի 2012
http://www.panarmenian.net/arm/news/95212/
Tags:Sona Khachatryan.